Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Տհաճ իրավիճակ. Նախագահն ու վարչապետը լռում են

Lragir.am-ը գրում է․ Անցած շաբաթ Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որը շփոթության մեջ գցեց շատերին. մարդը, ում նախագահն առաջադրեց ՍԴ դատավորի թեկնածու եւ ում խորհրդարանը դատավոր ընտրեց, անսպասելի հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնելու մասին: Երդում տալիս Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ քանի որ Սահմանադրական դատարանում ընդամենը մեկ դատավոր կա եւ արձակուրդում է, իսկ մնացածը պարզապես անդամներ են, ապա ինքը կարող է իր վրա վերցնել դատարանի նախագահի լիազորությունները:


Շոկային հայտարարությունը սկզբում ընդունվեց իշխանության եւ ընդդիմության պայքարի համատեքստում: Իմ քայլը խմբակցության որոշ պատգամավորներ չնայած նշում էին, որ հայտարարությունն իրենց համար անսպասելի էր, ամեն դեպքում պաշտպանեցին Վահե Գրիգորյանին: Հանրության մի մասը նույնպես նրա կողմը գրավեց՝ համարելով, որ այդպիսով կարելի է վերջնականապես արմատախիլ անել հին դատական համակարգը:

Ընդդիմախոսները, ավելի ճիշտ, նախկին իշխանությունը, բնականաբար դեմ էր: Սակայն քիչ չեն նրանք, որոնք ոչ իշխանությունից են, ոչ էլ ընդդիմությունից եւ հարց էին տալիս՝ եթե ՍԴ-ն որոշումներ կայացնելու իրավունք չուներ, եթե այնտեղ չկան դատավորներ, ինչու՞ են հիմա ասում այդ մասին:

Երկրում սահմանադրական ճգնաժամի մասին են խոսում, բայց ոչ վարչապետը, ոչ էլ նախագահը չեն հայտնել իրենց կարծիքը: Արդեն մեկ շաբաթ է անցել, բայց մենք չգիտենք Նիկոլ Փաշինյանն ինչ վերաբերմունք ունի այդ քայլի հանդեպ, եւ մտադիր է արդյոք Արմեն Սարգսյանը կարգավորել իրավիճակը: Պատճառների մասին միայն կռահել կարելի է: Ամենայն հավանականությամբ, այս տարբերակը քննարկվել է, սակայն կատարումն ու կազուսը վարչապետին ու նախագահին տհաճ իրավիճակի մեջ են գցել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 69240 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը