Երևան
16 / Հուլիս / 2019

Ռոբերտ Քոչարյանի վերջին ինքնախոստովանությունը

Lragir.am-ը գրում է․ Իմ տպավորությամբ՝ Արցախը բեռ է, որից Հայաստանի նոր իշխանությունն ուզում է ազատվել, իր հունիսի 24-ի հեռուստահարցազրույցոմ ասում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդուհանդերձ չստանձնելով նոր իշխանության այդպիսի մտադրության մասին կոնկրետ հայտարարության պատասխանատվություն: Նա հենվում է իր «տպավորության» վրա:

Տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ չի հավատում իր պնդմանը, կամ, միաժամանակ, ներկայիս մեղադրանքով ինքնախոստովանություն է անում նախագահական անցյալի համար:

Խոշոր հաշվով, Արցախի հարցով առնվազն Հայաստանի նախագահի կարգավիճակով մոտ տասը տարի զբաղված եւ բանակցային գործընթացին ներգրավված մարդը թերեւս ամենից լավ գիտե, որ այդ հարցում «հանձնել-չհանձնելը», բարեբախտաբար թե դժբախտաբար, կախված չէ լոկ Հայաստանի իշխանությունից:

Թերեւս ավելի շուտ բարեբախտաբար, քանի որ նախորդ քառորդ դարում Հայաստանն ունեցել է այնպիսի որակի իշխանություն, որը համենայն դեպս առերեւույթ տվել է Արցախը հանձնելու իր համաձայնությունը: Այդ թվում Ռոբերտ Քոչարյանը: Օրինակ, թե ինչ է բանակցել նա Քի Վեսթում, առ այսօր հայտնի չէ, փոխարենը հայտնի է, որ նա իր նախագահության վերջին ամիսներին տվել է Մադրիդյան սկզբունքների համաձայնությունը, որպես բանակցային գործընթացի հիմք:

Թե ինչ են իրենցից ներկայացնում այդ սկզբունքները, հանրությանը հայտնի է դարձել ավելի ուշ, Հայաստանի շահի ու անվտանգության տեսանկյունից իրենց բովանդակության ամբողջ խայտառակությամբ:

Օրինակ, կարո՞ղ էր իր պաշտոնավարումն ավարտող նախագահ Քոչարյանը 2007-ի նոյեմբերին մերժել Մադրիդյան սկզբունքները, ասելով, որ ինքը հեռացող նախագահ է եւ ավելի ճիշտ է համարում, որ մի քանի ամիս անց նախագահի պաշտոնը ստանձնող գործչին ներկայացվի բանակցային գործընթացի այդ հիմքը, քանի որ այդ նախագահն է բանակցելու:

Իհարկե այլ հարց է, թե ով էր լինելու այդ գործիչը՝ Սերժ Սարգսյան, կամ Լեւոն Տեր-Պետրոսյան, որոնք երկուսն էլ առնվազն առերեւույթ ամենեւին ավելի կարծր չէին լինելու, քան Քոչարյանը: Բայց, տվյալ դեպքում պետք է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանը Մադրիդյան սկզբունքները համարել է նորմալ՝ որպես բանակցության հիմք: Մինչդեռ, դրանցով է, որ թեկուզ կարգավիճակի հարցը թողնված է եղել անորոշ հետոյի, իսկ ահա տարածքների հանձնման եւ խաղաղապահների փուլը եղել է շատ ավելի որոշակի:

Փաստորեն, ներկայում Արցախը «հանձնելու» ահազանգ հնչեցնող Ռոբերտ Քոչարյանը որեւէ խնդիր չի տեսել Մադրիդյան փաստաթղթի հիմքով բանակցելու հարցում:

Այստեղ առաջանում է մեկ այլ հանգամանք: Եթե Ռոբերտ Քոչարյանը իր նախագահության վերջում իբրեւ բանակցության հիմք հավանություն է տալիս Մադրիդյան փաստաթղթին, ապա դա նշանակում է, որ դրանից առաջ նա չի բանակցել ավելի լավ տարբերակներ, Հայաստանի եւ Արցախի համար ավելի ուժեղ տարբերակներ: Այլապես, եթե նա ունեցել է ավելի ուժեղ տարբերակներ, ինչու՞ է իր նախագահությունն ավարտել Մադրիդյան խայտառակությանը տված հավանությամբ:

Միաժամանակ, հատկանշական է, որ Արցախի հարցում հայկական շահի եւ անվտանգության տեսանկյունից առանցքային, հիմնարար հայտարարությունները հնչել են Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, «հանձնող» իշխանության շուրթերից:

Օրինակ, 2019-ի փետրվարի 27-ին Արցախի հարավային սահմանում Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության ներկայությամբ Հայաստանի ԱԱԾ պետը հայտարարում է ոչ մի տարածք չզիջելու եւ ավելին, վերաբնակեցման ծրագրի մասին:

Ի՞նչ հայտարարություններ են եղել «չհանձնող» Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Հնչեղներից իհարկե նրա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունն է այն մասին, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ տարածքներն էլ ազատագրվել են հետագա բանակցության, ոչ թե տարածքային ընդլայնման համար:

«Չհանձնող» Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չսաստեց իր պաշտպանության նախարարին, թեեւ դրանից առաջ էլ նա փորձել էր օդանավակայանի զուգարանի վրա գրառման օրինակով արդարացնել «օկուպացված տարածքներ» արտահայտությունն արած իր արտաքին գործերի նախարարին:

Վերադառնալով, դարձյալ հարկ է արձանագրել՝ «հանձնել»-«չհանձնելը» անշուշտ Հայաստանի իշխանության հարցը չէ, դա առնվազն հայ ժողովրդի հարցն է: Տվյալ պարագայում, խնդիրն այն է, որ այդօրինակ քաղաքականությունն է քայլ առ քայլ, տարեցտարի հանգեցրել Ադրբեջանի պատերազմի իրավունքի կուտակման, որը պայթել է 2016-ի ապրիլին եւ որից Հայաստանը փրկել է ժողովրդից սերված բանակը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 37317 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է