Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Սամվել Ադյանի ազգականը հայտնվել է իրավապահների թիրախում

Պետական վերահսկողական ծառայությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Սամվել Ադյանի հորեղբոր որդին՝ Արմեն Ադյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Նախնական տեղեկություններով՝ Արմեն Ադյանը, զբաղեցնելով Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենի պաշտոնը, յուրացումներ է կատարել։


ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am–ին հայտնեցին, որ Ադյանի կողմից ենթադրյալ յուրացումներ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 179-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ այն է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը։

Hraparak.am կայքի տեղեկություններով՝ Արմեն Ադյանը յուրացրել է 18 ուսանողի կրթաթոշակ, 7 ծանոթ-ազգականի անունով հաստիքներ է բացել եւ աշխատավարձերը յուրացրել։ Քրեական գործը հարուցելու օրերին Ադյանը գտնվել է ԱՄՆ-ում, իմանալով գործի մասին՝ ետ է վերադարձել Հայաստան։

Հիշեցնենք, որ 2019 թ. փետրվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։

Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։

դիտվել է 4203 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը