Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։

Դատարանը բավարարեց բերված միջնորդությունները և վերացնելով Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությունը, որոշում կայացրեց և որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կիրառեց կալանքը։

«Ռոբերտ Քոչարյանի կալանքը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Այս որոշման կայացումը հանձնարարել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը և որպես անձնական երաշխավորություն մուծած դրամական միջոցները վերադարձնել դրանք մուծած անձնաց»,- ասաց դատավոր Արմեն Դանիելյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Քոչարյանը, պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև ՍԴ դիմելու գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ այսօր կայացվելիք որոշման հրապարակմանը.

«Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ոչ նախագահ Քոչարյանը, ոչ պաշտպանական խմբի անդամները և ոչ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը ի նշան բողոքի չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։ Մենք խնդրում ենք նաև մեր բոլոր աջակիցներին ու կողմնակիցներին ևս չգնալ այսօր Վերաքննիչ դատարանի մոտ և չկազմակերպել որևէ միջոցառում»,-նշված էր հաղորդագրության մեջ։

դիտվել է 32304 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը