Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

НТВ-ն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։


Դատարանը բավարարեց բերված միջնորդությունները և վերացնելով Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությունը, որոշում կայացրեց և որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կիրառեց կալանքը։

Այս մասին անդրադարձ է կատարել նաև НТВ-ն.

«Ինքը՝ նախկին նախագահը և նրա փաստաբանները բոյկոտել էին այսօրվա դատական նիստը: Քոչարյանն իր մեղքը չի ընդունում, իսկ հետաքննությունը անվանում է քաղաքական հետապնդում»,- գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Քոչարյանն անձամբ է ներկայացել Երևան ՔԿՀ:

դիտվել է 85410 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը