Երևան
19 / Հուլիս / 2019

Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանով եւ փաստաբան Գրիգոր Բեքմեզյանով համալրված Բարձրագույն դատական խորհուրդն ունի քվորում եւ կարող է նիստեր հրավիրել, սակայն դեռ 4 թափուր տեղ կա, որից 3-ը, ըստ օրենքի, պետք է լինեն դատավորներ, եւ նրանց ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը, որը նշանակված է հուլիսի 11-ին։ Քննարկվում է 4 անուն՝ Կիմ Բալայանի որդու՝ Երեւանի դատավոր Դավիթ Բալայանի, նույն դատարանից՝ Մեսրոպ Մակյանի, Երեւանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ Արագածոտնի մարզից՝ Սուրեն Մնոյանի։ Փորձեցինք նրանց հետ զրուցել։

Դավիթ Բալայանի օգնականն ասաց․ «Նման բաներ դեռ չգիտենք»։ Իսկ առաջարկ եղե՞լ է։ «Հնարավոր է»։ Մեսրոպ Մակյանը հարցին հարցով պատասխանեց՝ հերքելով․ «Իսկ ո՞ւմ են առաջարկել, որ ինձ էլ առաջարկեն»։


ԲԴԽ անդամ կարող են դառնալ 40 տարին լրացած, 10 տարի աշխատած, նկատողություն չստացած դատավորները։ Բոլոր 4 թեկնածուներն էլ այս պահանջներին բավարարում են։ Ի դեպ, ԲԴԽ նախագահ պետք է նշանակվի դատավորներից, մեր տեղեկություններով, իշխանական թեկնածուն Ռուբեն Վարդազարյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4606 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է