Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Արտակարգ դեպք «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. մահացածի որդին ծեծել է վիրաբույժին

Երեւանում, հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երեւանի բնակիչ, 38-ամյա Ներսես Վ.-ն եւ հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Արտաշես Վարդանյանին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժոօգնության է տեղափոխել Երեւանի Սուրբ Գիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ներսես Վ.-ն հոր մահվան մեջ մեղադրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիկներին՝ իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:


Մինչ Նոր Նորքի ոստիկանությունում կատարվածի մասին նյութեր էին նախապատրաստվում, նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երեւանի բնակիչ, 38-ամյա Արտակ Մ.-ն եւ հայտնել, որ գիշերը բժշկական կենտրոնում մահացածի հարազատները ծեծի են ենթարկել Երեւանի բնակիչ, 32-ամյա Արման Տ.-ին: Ոստիկանները պարզել են, որ Արման Տ.-ի հետ հիվանդանոցում վիճաբանել է մահացած Արտաշես Վ.-ի որդին՝ Ներսես Վ.-ն, ով վիճաբանության ժամանակ հարվածել է Արմանին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ներսես Վ.-ն աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես առաջատար մասնագետ, ոստիկանութուն ահազանգած Արտակ Մ.-ն աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ փոխտնօրեն, իսկ Աարման Տ.-ն նույն բժշկական կենտրոնում՝ վիրաբույժ: 2 դեպքերի փաստով էլ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

դիտվել է 40044 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը