Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Արմավիրի զորավարժարանում մահացած զինծառայողը հինգ ամիս առաջ էր զորակոչվել. մանրամասներ

NEWS.am–ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին Արմավիրի զորավարժարանում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից էր, 19 տարեկան։

Հրազդանի քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնեցին, որ Հայկը ունի երկու քույր, նախքան բանակ զորակոչվելը սովորում էր բարձրագույն ուսումնական հաստատությունում։


Ալավերդյանը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին։

Նա ավարտել է Հրազդանի 10֊րդ ավագ դպրոցը, ընդունվել է Հայաստանի Ճարտարագիտական համալսարան և կիսատ թողելով ուսումը՝ ձմռանը մեկնել է ծառայության։

«Հայկը շատ լավ էր սովորում դպրոցում։Համեստ, ինքնամփոփ, չշփվող տղա էր։ Դժվարությամբ ենք հավատում տեղի ունեցածին։ Ափսոս էր Հայկը»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրենը։

Հայկին ճանաչողները ապշած էին կատարվածից։ Նրանց ընտանիքը Հրազդանում շինանյութերի վաճառքով է զբաղվում։

«Շատ լավ ընտանիք են, իրենց քրտինքով իրենց հացն եմ վաստակում։ Պապիկը շատ հարգված է քաղաքում, ծնողները՝ նույնպես»,– պատմում էին Հայկին ճանաչողները։

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:

Ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանի մահվան դեպքի կապակցությամբ չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։

Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 75688 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը