Երևան
20 / Հուլիս / 2019

Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում

Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես են գալիս համատեղ առաջարկով: Այսուհետ բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն, ովքեր ցանկանում են բացել օնլայն խանութ, կարող են ստանալ նախընտրելի դիզայնով պատրաստի լուծում` հագեցած Ամերիաբանկի vPOS (վիրտուալ POS տերմինալ) վճարային գործիքի արագ և պարզ ինտեգրման հնարավորությամբ: Էլեկտրոնային առևտրի այս պատրաստի լուծումը հնարավորություն է տալիս գործարկել օնլայն խանութ՝ առանց տեխնիկական/ծրագրավորման գիտելիքների, ընդունել առցանց վճարումներ տեղական և միջազգային Arca, Visa և
MasterCard քարտերով՝ Բանկի vPOS վճարային գործիքի միջոցով: Էլեկտրոնային առևտրի համար նախատեսված այս հարթակն առաջարկում է նաև կայքի համար նախապես մտածված և հատուկ մշակված դիզայներական լուծումներ, այդ թվում նաև՝ հարմարեցված (responsive) դիզայն` նախատեսված ամենատարբեր էկրանների համար:

Օնլայն խանութ բացելու համար հաճախորդները կարող են դիմել օնլայն ` Բանկի կայքի միջոցով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:

Նաղաշյան Սոլուշնս ընկերության հետ համագործակցության շրջանակներում Ամերիաբանկը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ այս ծառայությունից օգտվող և vPOS վճարային գործիքն օգտագործող իր հաճախորդներին կտրամադրի.

 Visa Business կամ Mastercard Business վճարային քարտ`առանց տարեկան սպասարկման վճարի

 Ամերիա Օնլայն բանկինգ համակարգ` մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում, առանց տարեկան սպասարկման վճարի:

Բացի այդ, Բանկի vPOS վճարային գործիքն օգտագործող հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ.

 օնլայն խանութի գործարկումից առնվազն 6 ամիս անց կատարված գործարքների  շրջանառության հիման վրա

 այլ բանկում  քարտային կամ անկանխիկ գործարքների  շրջանառության առկայության դեպքում հաճախորդի կողմից Բանկին հիմնավոր փաստաթղթերի ներկայացման (տեղեկանք, քաղվածք, այլ փաստաթուղթ) պարագայում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am  :

Նաղաշյան Սոլուշնս ՍՊԸ-ն հանդիսանում է Shopware առցանց առևտրի հարթակի սերտիֆիկացված միակ գործընկերը Հայաստանում, որն ունի ավելի քան 6 տարվա ծրագրավորման և սպասարկման փորձ առավելապես e-commerce ոլորտում և մշակել է ավելի քան 40 հաջողված e-commerce լուծումներ www.eshopping.am 

դիտվել է 1488 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է