Երևան
13 / Դեկտեմբեր / 2019

Կառավարությունը որոշեց բարձրացնել նվազագույն աշխատավարձը

Կառավարությունն այսօրվա նիստում նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծ ընդունեց, ըստ որի՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 68 հազար դրամ՝ ներկայիս 55 հազարի փոխարեն։

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում էին նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 63 հազար դրամ։ Կառավարությունն առաջարկեց 68 հազար դրամ տարբերակը, որը հաստատվեց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն ասաց, որ նախքան պատգամավորների նախագծի ներկայացնելը, դեռևս երեք ամիս առաջ նախարարությունը պատվիրել էր հետազոտություն, որպեսզի կարողանա նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատել։ Եվ պարզվել է հետևյալը՝ որպեսզի Հայաստանում ընտանիքը գտնվի աղքատության ստորին, ստորին միջին ու վերին գծից վերև, ստացվել է 67 600 դրամ թիվը։

«Եվ մենք միջին թիվ ենք ստացել, առաջարկում ենք, որպեսզի նախագծին ոչ թե 63 հազար դրամով դրական կարծիք տանք, այլ 68 հազար դրամով»,- ասաց փոխնախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այստեղ կարևոր է հասկանալ՝ ինչ գործնական խնդիր է լուծում նվազագույն աշխատավարձի բարձրացումը։ Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ մասնավոր հատվածում շուրջ 45 հազար, իսկ պետական հատվածում՝ 35 հազար մարդ ստանում է նվազագուն ամսական աշխատավարձ։ Այսինքն՝ 23-24 տոկոսով բարձրանում է այս անձանց աշխատավարձերը։

դիտվել է 27459 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին