Երևան
16 / Սեպտեմբեր / 2019

Կոտայքի գյուղապետերից մեկը իր հողամասերի քանակով Հայաստանի 3-րդ խոշոր հողատերն է

Կոտայքի մարզի համայնքներից մեկի ղեկավարը իր հողամասերի քանակով Հայաստանի մակարդակով 3-րդ խոշոր հողատերն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ այս պահին քրգործ է հարուցված, ուստի անուն չի հնչեցնի:

«900 գյուղ ունենք Հայաստանում եւ այո՛, մեկ գյուղապետը 3-րդ հողատերն է ՀՀ մասշտաբով: Թղթերով ամեն ինչ կարգին էր, ինչպես ժամանակին ամենուրեք, բայց բարոյապես կարգին չէր: Որպես կանոն, ինչ են արել՝ կադաստրային արժեքների մինչեւ 50 տոկոս մեկնարկային գներ կարող են սահմանել հողային օրենսգրքով, բարձր լեռնային համայնքներում նույնիսկ մինչեւ 30 տոկոս: Իրենք օգտվել այդ նորմից կադաստրային արժեքի կես գնով, այն դեպքում, երբ շուկայական արժեքները տասնապատիկ թանկ են եւ դրա ապացույցները ես ներկայացրել եմ: Հավուր պատշաճի իրազեկում չեն իրականացրել եւ արդյունքում նեղ շրջանակներին է հասու դարձել այդ տեղեկատվությունը, որ կարող են այս գնով աճուրդներ լինել: Իրավական տեսակետից, ցավոք, անխոցելի, բայց բարոյական տեսակետից կիսաքողարկված աճուրդներ են տեղի ունեցել»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ տվյալ գյուղապետը պաշտոնավարել է «մի ամբողջ կենսագրություն»:


Հարցին, թե արդյոք այդ անձը ԲՀԿ-ի հետ կապ ունի, մարզպետը պատասխանեց. «Կոտայքի մարզում որեւէ համայնքի ղեկավար չէր կարող ընտրվել ու վերընտրվել, եթե կապ չունենար ԲՀԿ-ի կամ համապատասխան ուժի կենտրոնի հետ»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք այդ գործընթացների հետ կապ ունի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց. «Կարապետ Գուոլյանը 8 տարի եղել է քաղաքապետ, եւս 3 տարի՝ մարզպետ, կարծում եմ, որ պետք է ունեցած լինի»:

դիտվել է 13128 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա