Երևան
16 / Հուլիս / 2019

Ալիեւը խոստովանեց, որ այդ օրը չի եկել

Lragir.am-ը գրում է․ Բաքուն համառորեն պնդում է, որ սահմանին ոչ մի կրակոց չկա: Գրեթե ամեն օր այդ երկրի Պաշտպանության նախարարությունը «զրոյական» հաղորդագրություններ է տալիս՝ կարծես ինչ-որ մեկին ապացուցելով, որ չի կրակում:


Հետաքրքիր է, թե ինչն է ստիպել այդ երկրի ՊՆ-ին զեկուցել «հարաբերական հանդարտության» մասին: Դա տեղի է ունեցել Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, որի արդյունքներով համանախագահները հայտարարություն տարածեցին: Հայտարարությունում կողմերին կոչ է արվում հրաժարվել սահմանին դիպուկահարներին օգտագործելուց եւ ինժեներական աշխատանքներից:

«Ինչպես գիտեք, հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հայկական կողմը միշտ բարձրացնում է հարցը, որ արդյունավետ բանակցությունների համար անհրաժեշտ է վստահություն եւ նվազագույնի հասցնել փոխհրաձգությունը ճակատում: Կողմերը քննարկել են այդ հարցերը եւ այսպես ասենք, ճակատում փոխհրաձգությունները նվազել են: Եթե հարցը վստահության հաստատումն է, ապա, խնդրեմ, մենք գնացել ենք դրան հարցի լուծման համար», հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ավելի վաղ այդ երկրի ԱԳ նախարարը այլ բան էր ասել. «Պարտադիր չէ շփման գծին հանդարտություն հաստատել եւ նոր բանակցել: Մենք պետք է առարկայական բանակցություններ վարենք», – ԱԳ նախարարների հանդիպումից հետո ասել է Էլմար Մամեդյարովը՝ պնդելով, որ համանախագահների հայտարարության համաձայն՝ «առաջին հերթին հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»:

«Ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը», նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այս ֆոնին սահմանին հանդարտության մասին Ադրբեջանի հաղորդագրությունները վկայում են, որ կամ Բաքվին կոշտ նախազգուշացրել են Վաշինգտոնում, կամ էլ հայկական կողմն այնպիսի բան է «խոստացել» սահմանին, որը վեր է Բաքվի ուժերից:

Բաքվի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ ներկայիս միջազգային իրադրությունը թույլ չի տալիս Ադրբեջանին պատերազմ սկսել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 17050 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է