Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Պայմանագրային զինծառայող է դանակահարվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հունիսի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարության փաստով։

Ժամը 23։00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 25-ամյա Վրեժ Խաչատրյանն է։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում դանակահարվածին, Արմավիրի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և Վաղարշապատի ոստիկանապետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ պարզել են, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շահումյան գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Վ․ Խաչատրյանի, նույն գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Վահագն Խաչատրյանի, 23-ամյա Վահրամ Խաչատրյանի, 24-ամյա Վահան Բաբայանի և Այգեշատ գյուղի բնակիչ 19-ամյա Վահե Խաչատրյանի միջև, որի ժամանակ Վահե Խաչատրյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Վրեժ Խաչատրյանի կրծքավանդակին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են նաև կռվի բոլոր մասնակիցներին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու համար։ Դանակահարվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

դիտվել է 99882 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը