Երևան
16 / Հուլիս / 2019

80 հազար աշխատողի աշախատավարձ կբարձրացվի

Գործադիրն այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ, որի համաձայն շուրջ 80 հազար աշխատողի աշախատավարձը կբարձրացվի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը գործադիրի անդամներին ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 000 դրամի փոխարեն 63 000, իսկ կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նվազագույն աշխատավարձի սոցիալ տնտեսական օրինաչափ մեծության գնահատման համար, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից կիրառվել են չորս այլընտրանքային եղանակներով գնահատումներ։

Առաջարկվում է նվազագույն աշխատավարձի սահմանման համար հաշվի առնել այն հանգամանքը, որ գնահատված օպտիմալ մեծությունը հաշվի է առնում ինչպես սոցիալական ներառականության գործոնը, այնպես էլ՝ տնտեսության մակրոմիջավայրի հիմնական ցուցանիշների գործոնները, այսինք՝ որքան է նվազագույն աշխատավարձի մեծությունը, որը պետք է լինի Հայաստանի ներկա տնտեսության պայմաններում։

Կիրառված եղանակներով նվազագույն աշխատավարձի գնահատված չափերն են՝ սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդով՝ 67,660 դրամ, ըստ ընտրված 23 երկրների նվազագույն աշխատավարձի ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ հարաբերակցության եղանակով՝ 64,600 դրամ, նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության եղանակով՝ 70,142 դրամ, և 2019թ. մայիսին հարցմանը մասնակցած 1,580 գործատուների առաջադրած միջին մեծությամբ՝ 70,254 դրամ։

Հաշվի առնելով, որ կիրառված գնահատման եղանակները միմյանց լրացնող են ու միմյանց չհակադրվող են, նվազագույն աշխատավարձի վերջնական սահմանման համար դիտարկել է բոլոր չորս գնահատման եղանակներով ստացված արդյունքների միջին թիվը, որի արժեքը շուրջ 68,000 դրամ է։

Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Իրավաբան.net

դիտվել է 27285 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է