Երևան
15 / Սեպտեմբեր / 2019

«Չգիտեմ Ձեզ պարոն Ազիզյան, թե պարոն Մարության դիմեմ, որովհետև պատկերացում չունեմ, թո որ կերպարն է Ձերը». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ

Չգիտեմ Ձեզ պարոն Ազիզյան, թե պարոն Մարության դիմեմ, որովհետև պատկերացում չունեմ, թո որ կերպարն է Ձերը, և որ դիմելաձևին ավելի օպերատիվ կարձագանքեք, բայց այնուամենայնիվ խնդրում եմ մաքսիմալ ուշադիր կարդալ այն, ինչ կներկայացնեմ ստորև․

Երաևան քաղաքում առավելագույն արագությունը նվազեցնելու վերաբերյալ Ձեր առաջարկի շուրջ երեկ ակտիվ քննարկում էր ծավալվել Angela Nalbandyanի գրառման տակ։

Ոչ պակաս ակտիվությամբ քննարկմանը միացած Ձեր մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը մի պահ սրտնեղեց քննադատություններից, և ոչ ավել, ոչ պակաս Ձեր «փառահեղ» առաջարկի հետ չհամաձայնողներին անվանեց «անուս և թեթևամիտ» և «կրկնակի խնչած» ունեցավ այդ կարծիքների վրա։

ՀԻՄԱ ԿԱՐԴԱՑԵՔ ՄԱՔՍԻՄԱԼ ՈՒՇԱԴԻՐ․

2018 թվականի խմբագրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն համայնքային ծառայության հիմնարկներում պետք է ստեղծվեր էթիկայի հանձնաժողովներ, որոնք պետք է զբաղվեին Ձեր մամլո խոսնակի և նրա պես անուս և տգետ այլ պաշտոնյաների բարեվարքության հսկողությամբ։

Մոտ 15 ամիս է անցել, բայց օրենքով Ձեզ վրա դրված պարտավորությունների կատարման փոխարեն զբաղվում եք «թիթեռ նկարելով»։

Ձեր պարտականությունների չկատարման արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունեք հակաէթիկական վարքագծով պաշտոնյա և այդ պաշտոնյաին պատասխանատվության ենթարկելու հարցում թերացած կամ նման վարքագիրծը հովանավորող վերադաս։

Հիմա մտածում եմ հայց ներկայացնեմ Ձեր դեմ, ձեր պարտականությունները անհարգելի չկատարելու և նման անպատժելիության մթնոլորտ ձևավորելու համար, թե Ձեր մամլո խոսնակի դեմ, նման տգետ հայտարարության համար ներողություն խնդրելու պահանջով»։

դիտվել է 28161 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Էքսկլյուզիվ․ Քրդական համայնքի ղեկավարն արձագանքում է գերեզմանատներին վերաբերվող սկանդալին

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա