Երևան
16 / Հուլիս / 2019

Ալիեւը պատերազմը տեղափոխել է ներս

Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ Մուսավաթ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Ըստ ադրբեջանական մամուլի տարածած տեղեկության, նրան ձերբակալել են ընդդիմադիր բարեգործական հավաքից հետո, որի ընթացքում ընդդիմադիրները փորձել են փող հավաքել հանրահավաքների մասնակցության համար տուգանված քաղաքացիների տուգանքը վճարելու համար: Տեղեկություն կա, որ Քերիմլիին ձերբակալել են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար: Ինքը Քերիմլին ավելի ուշ ասել է, որ ձերբակալված չէ, եւ իրավապահները իր հետ զրույցից հետո բաց են թողել:


Ալիեւը Քերիմլիին մեղադրել է դեռեւս 2016 թվականի ապրիլին, այսպես ասած հեղաշրջում կազմակերպելու համար, որն ըստ պաշտոնական վարկածի, պետք է հաջորդեր Թուրքիայում հեղաշրջմանը՝ եթե այն հաջողեր: Մեղադրանքը հեռուն չգնաց Արեւմուտքի ճնշման պատճառով:

Հնարավոր է, որ Ալիեւն այդպիսով առեւտուր արեց Արեւմուտքի հետ, չի բացառվում նաեւ արցախյան հարցի, մասնավորապես Վիեննայի մեխանիզմների թեմայով: Թուրքիայի հեղաշրջման փորձը եղավ 2016-ի հուլիսի 15-ին, ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց, նաեւ Վիեննայի հանդիպումից երկու ամիս անց: Այդ ընթացքում Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը աշխուժորեն զբաղված էին Վիեննայում Բաքվի առաջ Վաշինգտոնի դրած հրադադարի հետաքննության մեխանիզմների հարցը չեզոքացնելու գործով, քանի որ այդ մեխանիզմը փաստացի նշանակում էր ստատուս-քվոյի սահմանագծում եւ ճանաչում:

Ի դեպ, խիստ հատկանշական է այն, որ Թուրքիայում չհաջողված հեղաշրջումից մեկ օր անց Հայաստանում եղավ զինված գործողությունը ՊՊԾ գնդի ուղղությամբ: Այդ իրավիճակը իշխանությանը դրեց բավականին բարդ խնդիրների առաջ, թերեւս թուլացնելով դիրքերը Վիեննայի օրակարգը պնդելու հարցում:

Ադրբեջանն էլ այդ շրջանում փորձեց օգտվել իրավիճակից եւ, հեղաշրջման մեղադրանք ներկայացնելով ընդդիմության առաջնորդին, Արեւմուտքի առաջ դնել որոշակի պայմաններ:

Այդ նախապատմությունը հատկանշական է Քերիմլիի հարցում ներկայիս քայլից հետո, հաշվի առնելով այն, որ դա տեղի է ունենում Արցախի հարցում թերեւս համանման իրավիճակում, ինչպես 2016-ին: Բանն այն է, որ տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպում Վաշինգտոնում, որտեղ բավական նկատելի է Ադրբեջանի առաջ դրված՝ լարվածություն եւ շանտաժ թույլ չտալու պահանջը:

Այստեղ իհարկե Վաշինգտոնի հանդիպումը գագաթնակետն է, սակայն իրավիճակն այդ տրամաբանության ուղղությամբ զարգանում է թերեւս վաղուց, մի շարք պատճառներով, որոնք գեներացվել են Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո:

Հատկանշական է, որ Վաշինգտոնի հանդիպումից առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց պատերազմի միջազգային արգելքի մասին, իսկ Ադրբեջանի նախագահն էլ կադրային աղմկոտ փոփոխություններ կատարեց ուժային կառույցներում, փոխելով ներքին գործերի նախարարին եւ Պետական անվտանգության ծառայության պետին:

Ահա այդ ֆոնին Քերիմլիի ձերբակալության տեղեկությունն ու կարճ ժամանակ անց նրա ազատ արձակումը թողնում է Արեւմուտքի անհարմար պայմանների նկատմամբ որոշակի դեմարշի, թույլ փորձի տպավորություն, որ անում է Ադրբեջանի նախագահը, չունենալով ռազմական շանտաժի դիմելու հնարավորություն: Բայց, այս անգամ Ադրբեջանի նախագահը թերեւս մենակ է՝ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր պատճառներով ի զորու չեն աջակցել այնպես, ինչպես 2016-ի հուլիսին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 41676 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է