Երևան
18 / Հուլիս / 2019

Երեւանը Մոսկվային ներկայացրեց Միհրան Պողոսյանի հաշիվը

Lragir.am-ը գրում է. Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի այցը Երեւան անցավ առանց ավելորդ աղմուկի, ինչի պատճառը թերեւս այն է, որ Մալթան կարծես թե համաշխարհային քաղաքականության մեծ դերակատար չէ, համենայն դեպս հայաստանյան հանրության ընկալման շրջանակում:


Մինչդեռ, այցը արժանի է ուշադրության, հենց համաշխարհային իրողությունների մասշտաբով, որոնք էապես առնչվում են նաեւ Հայաստանին:


Այցի ընթացքում խոսվել է երկկողմ հարաբերության մասին, առեւտրի խթանման, վիզաների դյուրացման հարցում Մալթայի պատրաստակամության, Երեւան-Մալթա ուղիղ ավիահաղորդակցության հաստատման մասին:


Բայց, կան հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի համար ներքին ու արտաքին, անվտանգային կարեւորագույն խնդիրների, որոնց վերաբերյալ հարցերի պատասխան կարող է լինել Մալթայում էլ:

Մասնավորապես, Մալթան առնչություն էր ունեցել «Պանամական օֆշորի» հայտնի սկանդալին, որտեղ շոշափվում էին նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի, նրա դստեր, Մալթայի վարչապետի հետ որոշակի անօրինական գործարքների հարցում նրանց կապի մասին տեղեկություններ: Այդ նույն սկանդալի «հայկական հերոսն» էլ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն էր, որի օֆշորային հաշիվների առումով խոսվում էր մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին: Պողոսյանը ներկայում պատսպարվում է Ռուսաստանում, որտեղ սպասում է իր վերաբերյալ Մոսկվայի քաղաքական որոշման՝ հանձնել, թե չհանձնել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 92276 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է