Երևան
18 / Հուլիս / 2019

Ինչո՞ւ Քոչարյանը

Lragir.am-ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ասում են, որ Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ արհեստականորեն կապվում է Քոչարյանի անվան հետ: Երկրորդ նախագահը Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ձեւավորվել է «կոնսենսուս մինուս մեկ» ձեւաչափ, եւ միակ ընդդիմությունն ինքն է: Սա նման է նախկին ընկերների, այդ թվում Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքի, որը նույնպես միացել է «կոնսենսուսին»: Բայց ի՞նչն է հանգեցրել այս դասավորությանը:


Երկրորդ նախագահի կողմնակիցները խոսում են նոր իշխանության կողմից անձնական վրեժի ու հաշվեհարդարի մասին, որը գործում է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի քանի արեւմտյան հիմնադրամների խորհուրդներով: Նրա փաստաբանները նշում են Քոչարյանի կերպարի դեմոնացման եւ այդ կերպարը տարբեր խնդիրների լուծման համար օգտագործելու մասին:

Համացանցի օգտատերերն էլ հարց են տալիս՝ ինչու ոչ Սերժ Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞վ է պայմանավորված Քոչարյանի հանդեպ հատուկ վերաբերմունքը՝ անձնական հակակրանքո՞վ, թե այլ պատճառներ էլ կան:

Եթե հետեւենք Հայաստանում առավել ակտուալ իրադարձությունների շղթային, կարելի է օրինաչափություն տեսնել՝ բոլոր գործընթացներում կա Քոչարյանի հետ կապված օղակ:

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին ծանր մեղադրանք է առաջադրվել: Հայկական ժամանակ թերթը տեղեկություն է տարածել, որ 2008 թվականի փետրվարի վերջից Հայաստանում արտասահմանցի մասնագետներ են եղել, որոնք թելադրել են Հայաստանի իշխանության քայլերի հաջորդականությունը (այն ժամանակ գործող նախագահն էր Քոչարյանը): Հիշվում է, որ Գալուստ Սահակյանն ասում էր, որ մարտի 1-ի գործը կբացահայտվի, երբ Հայաստանն ինքնիշխան երկիր դառնա: Եվ եթե մարտի 1-ին երրորդ ուժեր են ներգրավված եղել, ապա Քոչարյանի նկատմամբ գործընթացը կարող է Հայաստանի իրավաքաղաքական դաշտի սուվերենացման փորձ լինել:

Եթե հետեւենք մեկ այլ ակտուալ գծի՝ Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի հանդիպումներին, կարելի է նույնպես կապ գտնել Քոչարյանի հետ: Դեսպանի հետ հանդիպմումից հետո Ռոբերտ Քոչարյանը Հինգերորդ ալիքին ասել է, որ Հայաստանում հեղափոխությունը հանգում է սեփականության վերաբաշխմանը: Քոչարյանից հետո Ռուսաստանի դեսպանը հանդիպել է գլխավոր դատապազ Արթուր Դավթյանին, խոսվել է Հայաստանից դուրսբերված կապիտալի վերադարձի մասին: Այսպիսով, Հայաստանի նոր իշխանության՝ Ռուսաստանից կապիտալի վերադարձի եւ ինքնիշխան տնտեսություն ստեղծելու քաղաքականությունը նույնպես «առնչվում» է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Կա եւս երկու ակտուալ գիծ՝ կապված դատական բարեփոխումների հետ, որոնք նույնպես խաչվում են Քոչարյանի գործի հետ:

Առաջինը Սահմանադրական դատարանի բարեփոխումն է, որի մասին հայտարարել է Վահե Գրիգորյանը: Հանրային ընկալման մեջ Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ լինելու հայտը, որը շատերի կողմից գնահատվել է որպես ուզուրպացիա, կարող է «արդարացվել» նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանը կհաստատի նրա անձեռնմխելիությունը: Սահմանադրական դատարանի բարեփոխման կարեւոր գործն արժեզրկվում է Քոչարյանի «մանր» գործին կապվելուց, բայց հենց ՍԴ դիրքորոշումը Քոչարյանի գործով կդառնա դատարանի անկախության ցուցիչը: Այլ խոսքով, եթե ՍԴ-ն Քոչարյանի օգտին որոշում կայացնի, ապա ոչ լեգիտիմ կդառնա հանրության աչքում:

Առավել մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում 

դիտվել է 12052 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է