Երևան
24 / Օգոստոս / 2019

Անսպասելի ուղերձ Վաշինգտոնից. Արցախի մասին ամբողջ ճշմարտությունը

Lragir.am-ը գրում է․ Անցնող շաբաթ Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում արցախյան գործընթացի վերաբերյալ հետաքրքիր դիտարկումներ էր արել ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, որը Մինսկի խմբում պաշտոնավարում էր այն շրջանում, որի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանին ներկայացվում է «Մեղրու փոխանակման տարբերակի» հավանություն տալու մասին մեղադրանք:


Այդ մեղադրանքը իհարկե քաղաքական հարթության վրա է, բայց այն հնչեցնողները դա կապում են հոկտեմբերի 27-ի հետ, ասելով, թե այդ տարբերակը կարող էր լինել պատճառներից մեկը:

Մեղրու «տարբերակի», դրա ռացիոնալության կամ իռացիոնալության, փաստարկվածության կամ մանիպուլյատիվության թեմային անդրադարձս Արյունոտ տեղապտույտ. Մեղրիի «փոխանակման» տարբերակը հոդվածն է:

Փաստացի, ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն ավելի ուշ Ամերիկայի ձայնին տված իր հարցազրույցում շոշափում է դրանում արծարծված խնդիրը՝ արցախյան հարցում Հայաստանի հանրության մտապատկերն ու այսպես ասած աշխարհայացքային-գաղափարական հայեցակարգային բազան մաքրելու, արդիականացնելու եւ ռեգիոնալ ու համաշխարհային իրողություններին համարժեքացնելու հարցը: Այն հայկական պետականության եւ ընդհանրապես համաշխարհային հայկական դերակատարության համար կարեւորագույն հարց է:

Իսկ այդ դերակատարումն ինքնին հիմնարար նշանակություն ունի այն իմաստով, որ հայկական պետականության անվտանգության հարցում դրա ամբողջությունը առանցքային է: Կամ մենք՝ հայերս կստանձնենք մեր դերը ամբողջությամբ, առանց «փոքրության» նվաստացուցիչ բարդույթի, կամ մենք մշտապես գտնվելու ենք պետական անվտանգության անկատար, կիսատ, թերի ռեժիմում:

Խնդիրն, ավելի շուտ, համարժեքությունը վերականգնելն է, քանի որ արցախյան շարժումն իր խորքում գործնականում այդ համարժեքության վկայություն էր, իսկ դրա պատերազմական փուլի հաջողությունը մտագաղափարական ասպեկտում այդ համարժեքության գերակայության արդյունք, որը սկսեց նահանջել պատերազմից՝ այլ կերպ ասած արտակարգ ռեժիմից հետո եւ զիջել դրա ընթացքում հիմնականում հատվածային դրսեւորում ունեցած «փոքրության» բարդույթներին: Պատերազմից հետո իրավիճակը քայլ առ քայլ իրենց ձեռք վերցրին բարդույթները եւ ստորին բնազդները, աստիճանաբար լրջագույն վտանգի առաջ դնելով պետականությունը:

Որպես արատավոր էֆեկտ ի հայտ եկավ արցախյան հարցում մանիպուլյատիվ գործոնը: Քանի որ իշխող շերտը պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսեց քաղաքական շահի համար օգտագործել արցախյան հարցը, որպես հակադիր ռեակցիա այդ հարցի օգտագործումը տարածվեց նաեւ ընդդիմության մարտավարական պարկում: Հետեւանքը եղավ այն, որ Արցախի հարցի վերաբերյալ հանրային-քաղաքական լրջագույն դիսկուրսի փոխարեն, Հայաստանում հետպատերազմական շրջանում ձեւավորվեց մանիպուլյատիվ հսկայական դաշտ, որում իր տեղը գտավ նաեւ «Մեղրու տարբերակը», որի գեներատորները օգտվեցին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային մեծ բացասական վերաբերմունքի հանգամանքից, երբ Քոչարյանին կարելի էր շահեկանորեն վերագրել ցանկացած մեղք՝ հանրությունը կմարսեր դա առանց հարցնելու:

Մինչդեռ, թե ինչ վնաս է հասցրել դա Ռոբերտ Քոչարյանին, պետք է չափել, իսկ ահա Հայաստանին, հանրային կարծիքի դիմադրունակությանը հասցված վնասը բավականին մեծ է:

Քերի Քավանոն գործնականում կամա թե ակամա առաջարկում է հանրությանն ազատել այդ վնասից, կամ վնասաբեր գեներացիայից: Նա «Մեղրու» առումով ասում է, որ իրականությունն ու սեղանին եղած տարբերակներն այլ են եղել եւ ոչ այդչափ պարզունակ: Ընդ որում, համանախագահը նշում է, որ համաձանության հարցն էլ միարժեք չէ: Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ մանրուքներն անգամ էական նշանակություն կարող են ունենալ Կովկասի ռեգիոնալ վիճակի համար:

Քավանոյի առաջնային ուղերձն առնչվում է հենց Արցախի հարցում մանիպուլյատիվ, այն է՝ «պարզունակ» շահարկումներից ձերբազատվելու, ռեգիոնալ իրավիճակի համար կարեւորագույն նշանակություն ունեցող մանրուքները դիտարկելու, հետեւաբար մատուցվող վարկածները հենց այդ՝ մանրազնին ռեժիմում քննարկելու անհրաժեշտությունը, շահարկումներից եւ կոնյուկտուրային խաղերից պաշտպանվելու համար:

Գործնականում, Քերի Քավանոն՝ նախկին համանախագահը փոքր ինչ ավելի դետալացված ասում է այն, ինչ ավելի ուղիղ ասել էր Հայաստանի հետ աշխատած ամերիկացի մեկ այլ դիվանագետ՝ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը, Հայաստանում իր առաքելությունն ավարտելիս տված հարցազրույցներից մեկում, 2018 թվականին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 72121 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հույով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին