Երևան
21 / Հունվար / 2020

Սասուն Խաչատրյանը՝ ՀՔԾ-ի լուծարման մասին

Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծում և ենթադրում է ՀՔԾ-ի լուծարումը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցի հնարավոր լուծարման մասին հարցին: «Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, և եթե այդ նախագիծը կարդաք, ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարումը, սակայն դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա։ Կապրենք, կտեսնենք»,- ասաց Խաչատրյանը։

դիտվել է 4080 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից