Երևան
15 / Նոյեմբեր / 2019

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպաստում են Հայաստանի առևտրի զարգացմանը

ՕՊԵԿ-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպության) Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը կնքեցին 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում արտաքին առևտրի զարգացմանը:

Հիմնադրամը և Ամերիաբանկն սկսել են համագործակցել 2015թ.: Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում վարկային միջոցներին ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առևտրի, արտադրության, սննդի արդյունաբերության և հյուրանոցների ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):

Նոր վարկը տրամադրվում է առևտրի ֆինանսավորման շրջանակներում և կօգտագործվի Ամերիաբանկի միջազգային առևտրի ֆինանսավորման պորտֆելն ընդլայնելու նպատակով: Ներկայումս Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է ըստ հիմնական ցուցանիշների և ունի բոլոր նախադրյալները, որպեսզի շարունակի ակտիվորեն նպաստել ՀՀ բանկային հատվածի զարգացմանը:

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարը նշեց. «Հայաստանի տնտեսությունում տեղի են ունեցել մեծ բարեփոխումներ, և արձանագրվել է կայուն աճ: Միասին ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպատակ ունեն նպաստել տարածաշրջանում սոցիալ-տնտեսական առաջընթացին և դա անում են ՓՄՁ-ներին աջակցելու միջոցով, քանի որ ՓՄՁ-ները ցանկացած զարգացող երկրի համար տնտեսության կենսական տարր են: Համաշխարհային առևտրի շուրջ 80-90 տոկոսն ապահովում է
առևտրի ֆինանսավորումը (մեծ մասամբ կարճաժամկետ), և մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալ այս ոլորտում` նպաստելով առևտրի ֆինանսավորման շուկայում ֆինանսական հոսքերի անընդհատությանը և կապերի ամրապնդմանը»:

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք ուրախ ենք վերստին համագործակցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի հետ` բարենպաստ պայմաններ ստեղծելով հաճախորդների համար և օգնելով նրանց բարձրացնել իրենց առևտրային գործունեության արդյունավետությունը: Նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել առևտրի ֆինանսավորման մեր հնարավորությունները և նոր դռներ բացել ՓՄՁ-ների համար, խթանել Հայաստանի տնտեսությունը և ստեղծել նոր աշխատատեղեր: Ցանկանում եմ երախտիքս հայտնել մեր գործընկերներին` առևտրի ֆինանսավորման ընդլայնմանը նպաստելու համար: Վստահ եմ, որ սա իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»:

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի մասին ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը համագործակցում է զարգացող երկրների և միջազգային դոնորների հետ` աշխարհի տնտեսությամբ
անբարենպաստ տարածաշրջաններում տնտեսական աճը խթանելու և աղքատության դեմ պայքարելու նպատակով: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը ֆինանսավորում է տրամադրում էական ենթակառուցվածք ստեղծելու, սոցիալական ծառայությունները զարգացնելու, արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու, առևտուրն ընդլայնելու համար: Հիմնադրամի գործունեությունը մարդակենտրոն է` ուղղված այն ծրագրերին, որոնք լուծում են կենսական խնդիրներ` սննդի, էներգիայի, մաքուր ջրի, առողջապահության, կրթության հասանելիություն, նպաստումինքնուրույնությանը և ստեղծում ապագայի հեռանկարներ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am 

դիտվել է 1070 անգամ

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)