Երևան
09 / Դեկտեմբեր / 2019

«Բանակից թռածների» խանդը Սասուն Միքայելյանի հանդեպ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր խախտեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո հաստատատված լռությունը, այդ ընտրությունների տապալման համար մեղադրելով ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ով մարդկանց համախմբելու փոխարեն նախընտրել է «սևերի-սպիտակների» բաժանելու քաղաքականությունը: Միքայելյանն իր քաղաքական թիմի ականջին ոչ հաճո ևս մեկ հայտարարություն է արել, նշելով, որ փայլուն աշխատանք կատարած քաղաքապետին ամեն գնով տապալելու, փոխելու պատճառ չի տեսնում: Միքայելյանի մեկ այլ հայտարարություն էլ կարելի է բացահայտ նախազգուշացում համարել ՔՊ-ին, քանի որ, ըստ պատգամավորի, եթե իշխանական թիմը շարունակի նույն ոճով, ներսում ճամբարների բաժանումը չկասեցվի՝ ապա դա նշանակելու է հեղափոխության հեռացում և պարտություն:

Արդյոք Միքայելյանի և ՔՊ «ջրերի տարբեր հունով հոսելու» պատճառը այդչափ մակերեսային և պրիմիտի՞վ է, ինչպես շատերը այսօր փորձում են ներկայացնել, թերևս՝ ոչ: Ակնայտ է, որ Սասուն Միքայելյանի և ՔՊ-ի հակադրությունը պետք է փնտրել շատ ավելի խորքային, արժեհամակարգային հարթության մեջ: Ի վերջո, բոլորն էլ հիշում են, թե ինչպես Միքայելյանը ցուցադրաբար լքեց ԱԺ նիստերի դահլիճը, նիստը վարողներին կշտամբելով, որ մոռացել են շնորհավորել Եռատոնը: Սա ՔՊ ներսում առկա արժեհամակարգային բեևեռացման լավագույն օրինակներից մեկն է և ուշագրավ է, որ այդ դրվագի մի կողմում նույն թիմը ներկայացնող պատերազմ անցած հրամանատարն էր, իսկ մյուս կողմում մարդիկ, որոնց մեծ մասի համար իրականում խորթ է «կռված տղա», «պատերազմի հերոս», «ընտանեկան, հոգևոր արժեքներ» հասկացությունները, քանի որ նրանց մեծ մասի հայրենասիրության ցուցիչը հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով «բանակից թռնելն» էր կամ միջազգային գրանտների դիմաց հանրության շրջանում պետականության հիմքերը խարխլող գաղափարներ տարածելը: Այսօր այդ մարդկանց համար Սասուն Միքայելյանի պահվածքը և ընդհանրապես նրա կերպարը անհասկանալի է, ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ «պատերազմը ավարտված չէ և պետականության հզորացման օրակարգից շեղվելը վտանգավոր է», կամ ինչպես կարելի է դեմ գնալ թայֆայական մտածելակերպին:

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական թիմի ներսում բևեռացումը խորանում է և, եթե նախկինում, երբ այս քաղաքական ուժը ընդդիմություն էր, արժեհամակարգային տարբերությունները այդքան ակնհայտ չէին, ապա այսօր յուրաքանչյուրը մեկ պաշտոն ձեռք գցելով իրեն մի առանձին «Սասուն» է համարում և դեռ մի բան էլ փորձում թիմակիցների հաշվին դիվիդենտներ հավաքել: Դա վերաբերվում է նաև Կոտայքի մարզպետ Պետրոսյանին, ով իր բարձր պաշտոնին հասել է միայն Սասուն Միքայելյանի աջակցության շնորհիվ, սակայն այսօր, ինչպես հարցազրույցում Միքայելյանը նշեց՝ իրեն լուրջ դեմք է համարում, իրականում Մաուգլիի շակալից ոչնչով չտարբերվելով: Միքայելյանի հարցազրույցի տողատակում դժվար չէ նկատել հիշեցում-ակնարկը, թե ում «ձեռքի տակ» է աճել Պետրոսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 14013 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին