Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Վարչապետը խփել է թիրախին. շտապ եւ խիստ քայլեր

Lragir.am-ը գրում է․ Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը, դատախազության օրվա առիթով ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քրեական ենթամշակույթը նախորդ իշխող համակարգի կենսագործունեության եւ վերարտադրության առանցքային բազաներից մեկն էր: Դա իհարկե գալիս էր դեռեւս Խորհրդային շրջանից, երբ այդ ենթամշակույթը դարձյալ ուներ առանցքային նպատակ իշխող համակարգի համար: Պարզապես, այդ նպատակին ծառայում էր ոչ այն ձեւաչափով ու ռեժիմով, ինչպես հետխորհրդային Հայաստանում:


Քրեական ենթամշակույթը ԽՍՀՄ-ում իշխանության ձեռքին հանրության տարբեր շերտերի կառավարման գործիք էր, միաժամանակ նաեւ այսպես ասած «այլախոհական գոլորշի» բաց թողնելու միջոց: Միակուսակցական ամբողջատիրական երկրում քրեական ենթամշակույթը հանրային շատ շրջանակների համար դիտվում էր օտար համարվող պետության այլընտրանք, հյուսվում էին լեգենդներ «օրենքով գողերի», նրանց արդարամտության մասին: Հանրության զգալի շերտեր դա կուլ էին տալիս:

Հետխորհրդային Հայաստանում քրեական տարրը առանցքային դեր ստանձնեց առաջին ընտրական ցիկլի՝ 1995-96 թվականների ժամանակահատվածում, երբ իշխանության ցածր լեգիտիմության պայմաններում դրված էր վերարտադրության խնդիր: Հետագայում այդ տարրն ավելի ամրապնդվեց, ներգրավվեց քաղաքական ինստիտուտներ, հանրային բաց շրջանակներ, դառնալով իշխանության բազային հենարաններից եւ գործիքներից մեկը:

Դրա իմաստը ԽՍՀՄ օրինակով այախոհության գոլորշի բաց թողնելը չէր: Քրեական տարրը այդ գործառույթը չուներ: Բուն նպատակը այդ ենթամշակույթի արժեհամակարգային տոտալ ազդեցության հասնելն էր, ըստ այդմ հանրության քաղաքական եւ քաղաքացիական համարժեք վարքագիծ ձեւավորելն ու վերահսկելը:

Այդ նպատակի ծառայության են դրվել բոլոր ռեսուրսները, այդ թվում հեռուստաեթերը, որն իր ազդեցությունն է թողել ընդհուպ մանկական տարիքային շրջանակների վրա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 15682 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին