Երևան
21 / Օգոստոս / 2019

Ալիեւը բաց է թողել հնարավորությունը. Մոսկվան պատերազմ կսկսի՞

Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին ավարտել է ծառայությունը: Ըստ պաշտոնական վարկածի, նա ծառայել է այդ երկրի Պետական անվտանգության ծառայության զորքերում: Ըստ երեւույթին Ալիեւի որդու զորացրումն ազդարարելու համար կազմակերպվել է զորացրման հանդիսավոր արարողություն, որին ներկա է եղել նաեւ նրա մայրը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան:


Հետաքրքիր է, որ ներկա չի եղել հայրը՝ Իլհամ Ալիեւը, բաց թողնելով քարոզչության բավական հարմար պահը: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահի համար այժմ կարծես թե այդքան էլ հարմար օրեր չեն: Դրա վկայությունն է այն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ստիպված է եղել հանրայնորեն խոստովանել, որ միջազգային հանրությունը Բաքվին արգելում է պատերազմել:


Պատճառներն իհարկե շատ են, այդ թվում եւ այն փոփոխությունը, որ թավշյա հեղափոխության միջոցով կատարվեց Հայաստանում նախորդ տարի: Ընդ որում, կարծես թե դրանից հետո նաեւ Ալիեւը «բացահայտեց» ադրբեջանական հանրության համար, որ որդին ծառայում է: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետի որդին գնաց ծառայության՝ Արցախ:

Ալիեւի որդին իհարկե անգամ մոտ էլ չէ սահմանին եւ ծառայել է թերեւս Բաքվի կենտրոնում, երբեմն ստիպված լինելով համազգեստ հագնել լուսանկարվելու համար: Այժմ նա զորացրվում է, ավելի շուտ ցուցադրական լուսանկարումից, քան ծառայությունից:

Հայաստանում հնչում են գնահատականներ, որ դա կարող է ազատել Ալիեւի ձեռքերը այսպես ասած ռազմական սադրանքի համար: Չի կարող: Այն պարզ պատճառով, որ Ալիեւը ձեռքն այդ հանգամանքը չի էլ կապել: Ալիեւի ձեռքերը կապող հանգամանքները շատ են եւ այլ, որոնք ընկած են հենց այն բազմաշերտ իրավիճակում, որ ձեւավորվել է նաեւ Հայաստանում թավշյա հեղափոխությամբ:

Նաեւ դա է թերեւս պատճառը, որ Ադրբեջանի նախագահը վերջին օրերին էական փոփոխություններ է կատարել ներքին կյանքի համար պատասխանատու ուժային կառույցներում: Նա փոխել է դեռեւս հոր ժամանակից ծառայող ներքին գործերի նախարարին, փոխել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարին:

Դրան զուգահեռ, Ադրբեջանի մամուլը տեղեկություն է տարածել, որ Ռուսաստանում տեղի ունեցած Բանակ 2019 ռազմարդյունաբերական համաժողովին Ռուսաստանի Միավորված ավիացիոն կորպորացիան հայտնել է Բաքվին Սու 34 եւ Սու 35 օդանավեր վաճառելու պատրաստակամություն:

Այդ տեղեկությունը Բաքուն տարածել է այն բանից հետո, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը նույն ռազմարդյունաբերական համաժողովի արդյունքում հայտարարել էր Ռուսաստանից ժամանակակից հարձակողական սպառազինություն ձեռք բերելու պայմանավորվածության մասին:

Առաջարկե՞լ է ռուսական կողմը Բաքվին այդ օդանավերը, թե՞ Բաքվում են փորձում ստեղծել առաջարկի տպավորություն, ցույց տալու համար, որ հետ չեն մնացել Երեւանից: Մյուս կողմից, վերջին շրջանում ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության ծավալը էապես նվազել է, որի միտումն արձանագրվել է դեռեւս ապրիլյան պատերազմից հետո:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 62858 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին