Երևան
21 / Օգոստոս / 2019

Արմեն Սարգսյանն ու Պուտինը նյարդայնացրել են

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում մասնակցել է Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը, որ տեղի է ունեցել հունիսի 30-ին: Արմեն Սարգսյանը եղել է արարողության մասնակից չորս նախագահներից մեկը: Հանդիսավոր փակմանը մասնակցել են բնականաբար Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Ռահմոնը, ՌԴ նախագահն Պուտինն ու Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրությունն ուղեկցվում է թե լուսանկարներով, թե կարճ տեսանյութով, որի համենայն դեպս մոտ հինգ րոպեների ընթացքից տպավորություն է, որ միմյանց կողքի նստած Սարգսյանն ու Պուտինը բավական ինտենսիվ շփվում են եւ ինչ որ բանի մասին խոսում: Եվ նույն տեսանյութում երեւում է, թե ինչպես է այդ հանգամանքը բավականին «անհանգստացնում» Պուտինի մյուս կողքին նստած Բելառուսի նախագահին եւ նաեւ նրա կողքին նստած Տաջիկստանի նախագահ Ռահմոնին:

Նրանք թեքվում են զրուցող Սարգսյանի եւ Պուտինի կողմ, այսպես ասած «աչքի պոչով» եւ հայացքում նշմարվող խանդով պարբերաբար նայելով նրանց եւ հավանաբար մտածելով՝ «ի՞նչ են նրանք այդքան երկար խոսում»:

Իսկապես հետաքրքիր է, թե ի՞նչ էին խոսում Արմեն Սարգսյանն ու Պուտինը: Պուտինը Բելառուսում տեղի ունենալիք խաղերի բացմանը չէր մեկնել Մինսկ: Արդյոք Լուկաշենկոյի հետ հարաբերության լարվածության, թե՞ այլ, ասենք Մինսկում ինչ որ այլ նախագահների, օրինակ Ալիեւին չհանդիպելու համար, որը մասնակցում էր բացմանը:

Բացմանը հետաքրքիր արտահայտություն էր արել Լուկաշենկոն, պարգեւատրելով հյուրերից մեկին՝ Չեչնիայի նախագահ Կադիրովին, ու ասելով, թե կուզեր առանց «ավելորդ անձանց» լինել Չեչնիայի եւ Դաղստանի լեռներում: Ի՞նչ կամ ու՞մ էր ակնարկել Լուկաշենկոն, հաշվի առնելով նաեւ այն առանձնահատուկ սոցիալ-քաղաքական իրողությունները, որ կան դե յուրե Ռուսաստանի կազմում գտնվող, բայց դե ֆակտո Ռուսաստանից անկախ Չեչնիայում եւ Դաղստանում:

Ընդ որում, հետաքրքիր է այն հանգամանքը, որ դրանից բառացիորեն օրեր անց Գրոզնիում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն՝ Ռամզան Կադիրովի նստավայրից ոչ հեռու: Դրանից մի քանի օր անց էլ հայտնի դարձավ, որ բացումը բաց թողած Պուտինը Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ընդունել է փակման արարողության համար Մինսկ այցելելու նրա հրավերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 97154 անգամ

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին