Երևան
16 / Դեկտեմբեր / 2019

«Միջակ ունակություններով, սուսիկ-փուսիկ աղջիկ էր». ՀՀԿ-ի աճեցրածը՝ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուսիկ-փուսիկ աղջիկ էր, հիմա շատերս մի կերպ ենք նրան տեղը բերում. ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը մի խոհարար ուներ` անունը Սուսաննա, ինքը մի օր մոտեցել էր մեր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, թե քույրս` առաջին կրթությամբ Կոնսերվատորիա ավարտած, հետո իրավաբանականն է ավարտել, մի աշխատանք լինի, լավ կլինի, նեղն ենք։ Հովիկ Սահակյանը չէր մերժել․ փորձագետ էր` միջակ ունակություններով, ոչ մի բանով աչքի չէր ընկնում, հետո դարձավ պատգամավոր Արտակ Զեյնալյանի օգնականը, հետո մենք գնացինք, էլ չգիտենք ինչ եղավ հանձնաժողովի մեր նախկին աշխատակիցը։

Ասում են` դարձել էր Արարատ Միրզոյանի կաբինետի աշխատակից։ Հանձնաժողովի հին աշխատակիցներն ասում են` անճանաչելիորեն փոխվել է, «իրավաբանական» վիճակ է ամբողջովին մոտը»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, վերջին շրջանում «Իմ քայլի» նյուզմեյքեր դարձած, բրիֆինգներն անցկացնող Աննա Կարապետյանին վեթինգ արեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին անդամ-իշխանավորը։ «Հետո էլ ՀՀԿ-ին մեղադրում են կադրեր չաճեցնելու-ընդդիմությանը ճնշելու մեջ»,- հումորով ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5975 անգամ

Հերի′ք է, ցինիկի պես ծիծաղեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն