Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

«Հին աղվեսը»՝ Արմեն Սարգսյանին. Դուք բանիմաց մարդ եք

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հարաբերությունները զգայուն նյարդերից մեկն են, որի վրա փորձում են խաղալ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ոմանք ասում են, որ Փաշինյանն ու Սարգսյանը կոշտ մրցակցության մեջ են եւ հնարավորությունը բաց չեն թողնում միմյանց ոտք գցելու, ոմանք էլ պնդում են, որ երկու գործիչներն էլ բավարար իմաստնություն ունեն միմյանց լրացնելու:


Այս կապակցությամբ իրավիճակի զարգացման տարբեր կանխատեսումներ կան: Օրինակ, Հայաստանում սկսել են ավելի հաճախ խոսել սահմանադրական փոփոխությունների մասին: Ավելին, լրատվամիջոցներն արդեն քվեարկության ժամկետ են նշանակել՝ 2020 թվականի գարուն: Փորձագետների կարծիքով, առանց սահմանադրական լուրջ բարեփոխումների չի հաջողվի փոխել դատական համակարգը եւ լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը: Դրա հետ մեկտեղ էլ, ինչպես խոսում են, կարելի է խորհրդարանականից վերադառնալ նախագահական համակարգի: Բարեփոխումից հետո Արմեն Սարգսյանը կարող է կորցնել նախագահի պաշտոնը:


Կարծիք կա սակայն, որ Հայաստանի վարչապետն ու նախագահը բոլոր հնարավորություններն ունեն լավ գործընկերներ դառնալու, եւ այդ են վկայում ինչպես ներքին ընդդիմության, այնպես էլ արտաքին գործընկերների նյարդայնությունը, որոնք փորձում են սեպ խրել նրանց միջեւ: Օրինակ, ՀՀԿ-ն չի թաքցնում հիասթափությունն Արմեն Սարգսյանից:

«Հին աղվես» Ալեքսանդր Լուկաշենկոն, որը Մինսկում հյուրընկալել է Հայաստանի նախագահին, չգիտես ինչու «հիշել է» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռոխոսազրույցը: «Նա զանգահարել էր ինձ՝ Սինգապուր այցից առաջ և խնդրեց առաջին հերթին ողջույնները փոխանցել նախագահին, ինչին ի պատասխան ես ասացի, որ մենք մտադիր չենք նրան շտապեցնել վերադառնալ Հայաստան, հատկապես որ նա զբաղված է Հայաստանի համար կարևոր գործով։ Պատմեցի Ձեր այցի մասին։ Նա ասաց, որ, իհարկե, դա լավ է։ Պետք է իսկապես ասեմ, որ մի շտապեք վերադառնալ, նայեք այն ամենը, ինչ Ձեզ հետաքրքրում է տնտեսության՝ գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման տեսանկյունից։ Դուք բանիմաց, խելացի ու գործնական մարդ եք, գիտեք ինչ տեսնել և ինչն է կարևոր ու օգտակար Հայաստանի համար»,-ասել է Բելառուսի նախագահը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 6100 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա