Երևան
17 / Հուլիս / 2019

Համառ դիրքային պայքար. Պուտինի առաջին այցը Երեւան

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հետ: Քննարկվող հարցերի շարքում են եղել ոչ միայն երկկողմ, այլ նաեւ եվրասիական ինտեգրացիայի հետ կապված հարցեր, միաժամանակ նաեւ ԵՏՄ-Սինգապուր հարաբերության հարցը:


Մինչ մեկնելը Նիկոլ Փաշինյանը կունենա՞ զրույց ՌԴ նախագահ Պուտինի հետ: Արդյոք Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի ճանապարհին փորձում է ճշտել սլաքները ԵՏՄ նախագահների հետ, այնտեղ ԵՏՄ հետ առնչվող հարցեր քննարկելու համար:

Առայժմ, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետը քննարկել է նաեւ հոկտեմբերի 1-ին Երեւանում Կայանալիք ԵՏՄ Վեհաժողովի հարցը:

Հայաստանը նախագահում է ԵՏՄ-ում, հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցած Վեհաժողովի ընթացքում Հայաստանը կփոխանցի նախագահությունը: Արդյոք երեւանյան Վեհաժողովը աչքի կընկնի միայն դրանով, կամ Պուտինի Հայաստան ժամանելով՝ թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ, թե՞ օրակարգային այլ հարցերով էլ: Մասնավորապես, Երեւանը կդնի՞ էներգետիկ միասնական շուկայի հարցը՝ գազի գնագոյացման մեխանիզմի համատեքստում:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ այդ հարցում առաջընթացի բացակայությունը կարող է անիմաստ դարձնել ԵՏՄ-ն: Սա ինչ որ իմաստով կամ-կամ-ի տրամաբանություն է: Եթե չի ձեւավորվում միասնական էներգետիկ շուկա, գնագոյացման միասնական, երկարաժամկետ եւ կայուն գնագոյացման մեխանիզմ եւ էներգակիր ունեցող Ռուսաստանն ու Ղազախստանը այդ էական հարցում ունենում են առավելություն մյուս երեքի նկատմամբ, ապա հարց է առաջանում, թե ինչ միասնական տարածության մասին կարող է լինել խոսքը:

Մյուս կողմից, Հայաստանը որքա՞ն կարող է համբերել: Հարցը ինտենսիվ բարձրացնում է նաեւ Բելառուսը, թեեւ Մինսկի եւ Երեւանի համար այն գտնվում է տարբեր հարթությունների եւ «կենսականության» տարբեր մակարդակների վրա:

Ունի՞ Երեւանն այդ հարցում դաշնակից, ի դեմս Մինսկի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 40175 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Ուշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Տեսանյութ. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամենահետաքրքիր պահերը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է