Երևան
17 / Հուլիս / 2019

Լուկաշենկոյի տարօրինակ ակնարկը նախագահ Սարգսյանին

Lragir.am-ը գրում է․ 

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հանդիպումը: Սարգսյանը հունիսի 30-ին Մինսկում մասնակցել է Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը, իսկ հուլիսի 3-ին էլ հավանաբար կմասնակցի Բելառուսի օրվա, ֆաշիստական օկուպացիայից Բելառուսի ազատագրման 75-ամյակի միջոցառումներին:


Ընդունելով Հայաստանի նախագահին, Լուկաշենկոն խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանից ստացած հեռախոսազանգի մասին, նշելով, որ նրան ասել է, որ շուտ բաց չի թողնի Սարգսյանին եւ նրան հորդորել է մնալ եւ լավ ուսումնասիրել Բելառուսի տնտեսական հաջողությունները:


Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահին է զանգահարել Բելառուսի օրվա նախաշեմին, քննարկվել են երկկողմ եւ եվրասիական ինտեգրացիոն հարցեր:

Բելառուսի նախագահը Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանն ու Բելառուսը առաջին անգամ չունեն տարաձայնություն միջազգային օրակարգի շուրջ: Ի՞նչ է դա նշանակում: Բելառուսը հրաժարվե՞լ է Ադրբեջանին ռազմա-տեխնիկական մահաբեր մատակարարումներից, թե՞ Հայաստանն է հրաժարվել այդ հարցում Բելառուսի դեմ որեւէ պահանջ ներկայացնելուց:

Սարգսյան-Լուկաշենկո հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք չկա այդ մասին: Իսկ պաշտոնական հաղորդագրությունից դուրս Հայաստանի նախագահը բարձրացրե՞լ է խնդիրը: Թե՞ Լուկաշենկոն Բաքվին հեռահար սպառազինություն տրամադրելը չի համարում միջազգային օրակարգի հարց: Իսկ ի՞նչ է համարում:

Հուլիսի 3-ին Մինսկում տեղի ունենալիք հանդիսությանը մասնակցելու է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, այսպես ասած ադրբեջանական «բազեն», որը մի քանի անգամ բավականին վախեցել է առաջնագծում հայկական դիտարկման գոտում հայտնվելու ժամանակ:

Մինսկում Հասանովն իրեն իհարկե ապահով կզգա, իսկ կվերադառնա՞ Բաքու գոհ, դա կախված է թերեւս այն հանգամանքից, թե Բելառուսը ինչ արձագանք կցուցաբերի ռազմա-տեխնիկական թեմաներին, որոնք Բաքվի նախարարը մեծ հավանականությամբ կշոշափի Բելառուսում:

Ահա այդ իմաստով կարեւոր է, թե հայկական կողմն ինչ հարցեր է բարձրացնում Մինսկի առաջ: Որովհետեւ, դատելով Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից, Լուկաշենկոյին հետաքրքրում են Հայաստանից ներդրումները բելառուսական տնտեսությունում, եւ պաշտոնական հաղորդագրության տողատակում ակնառու է, որ «բատկան» Արմեն Սարգսյանին ակնարկում է, որ Երեւանը չունենա ավելի մեծ տնտեսական ակնկալիք: Լուկաշենկոն հիշատակում է նաեւ Գագիկ Ծառուկյանին, որպես Բելառուսում ներդրում անողի եւ Հայաստանում բելառուսական ապրանք վաճառողի հաջող օրինակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 66070 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Ուշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Տեսանյութ. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամենահետաքրքիր պահերը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է