Երևան
17 / Հուլիս / 2019

Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական թեզը Քոչարյանը որպես ստի փուչիկ պայթեցրեց

Հարցազրույց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոելու հարցով որոշում կայացվեց, հաջորդ օրն իսկ կոչ արեց դատարանենրը փակել,այս անգամ որոշում կայացվեց կրկին կալանավորել երկրորդ նախագահին,ինչո՞ւ իրենց կողմից որևէ կոչ չհնչեց:


-Իրենց սրտով էր,ինչի համար կոչ անեին:Երբ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվեց,Նիկոլ Փաշինյանը նյարդայնացավ,մի կողմից ասաց,որ վեթինգ եմ իրականացնելու,մյուս կողմից ասաց՝ դուրս եկեք ,փակեք դատարնների ելքերն ու մուտքերը,որ հետո պատասխանատվությունը գցի հասարակության վրա,մի կողմից դատավորներին վախի մթնոլորտի մեջ էր պահում,որ նրանք այլև ենթարկվեն իրեն:Սա շատ նորմալ պրոցես է Նիկոլի համար՝ինքը բռնազավթել է գործադիր իշխանությունը, ինքը բռնազավթել է օրենսդիր իշխանությունը,հիմա ինքը բռնազավթելու է դատականը,հետո ինքը բռնազավթելու է չորրոդ իշխանությունը,հետո ճնշելու է խոսքի ազատությունը,եթե դու խոսքի ազատությունը չճնշես,այս քո երեք բռնազավթումները կդառնան ինքնանպատակ: Այսօր արդեն պատահական չէ,որ Նիկոլի թիմակիցներից շատերը ասում են,որ պետք է լրագրողներին,լրատվականներին էլ վեթինգի ենթարկենք:


-Կսկսենք իրենցից:

-Այսօր անցումային արդարադատությունից և ապօրինի հարստացումից են խոսում,բայց էլի իրենցից չեն սկսում:Մի կողմից մենք տեսնում ենք,որ նախկինները թալանչի և գող ավազակներ են,մյուս կաղմից տեսնում ենք,որ իր կողքինները ընդամենը մեկ տարի պաշտոնների լինելով,իրենց կարողությունները 10 ավելացրել է,այսօր ովքեր մտել են Նիկոլի տակ,դրանց չեն ասում՝դուք ոնց եք հարստացել,քաղաքկան հակառակորդներին ասում են:

-Վաղը իրենց են դատարան կանչելու:

-Նիկոլի տակ մտած գործարարները,հարուստները,նախկին պաշտոնյա հարուստները,թող գիտակցեն՝ այսօր ,եթե իրենց չեն ասում ՝դուք ոնց եք հարստացել,վաղն են ասելու:Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

-Բոլորն ասում են,որ ինքը հստակ տանում է Լևոն Տեր-Պետրոսյանի գիծը ,արժեհամակարգով շատ մոտ էՎանո Սիրադեղյանին: 90-ականների մասին խոսում էին,թե ինչ ահռելի թալան է եղել,բայց հաջորդ իշխանությունը չգնաց դրան,բայց ինքը գնաց,ինչո՞ւ…


-Կոնկրետ Վանո Սիրադեղյանի հետ չէի համեմատի,որովհետև իր բազմաթիվ բացասական երևույթների և քայլերի հետ ,Հայաստանի համար դրական բաներ ունի արած:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 14914 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Ուշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Տեսանյութ. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամենահետաքրքիր պահերը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է