Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

Գեներալ Վանեցյանին տրված առաջին հանձնարարությունը

Lragir.am—ը գրում է․ Հայաստանի վարչապետին առընթեր Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ Տեկեկատվության ստուգման կենտրոն ծրագիրը անդրադարձել է համացանցում տարածված կեղծ նամակին, որն իբր Հայաստանի վարչապետը հղել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին: Նամակի համացանցում շրջանառվելու մասին ահազանգել էր տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:


Վարչապետի անունից կեղծ նամակում նշվում է, թե իբր Հայաստանը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն խանգարում է Արցախը եւ այդ իսկ պատճառով Հայաստանը պատրաստ է այնտեղից հանել իր զորքը:


Վարչապետին առընթեր ՊՈԱԿ տեղեկատվության ստուգման ծրագիրը հայտնում է, որ կեղծ նամակը համացանցում շրջանառվում է հունիսի 24-ից: Անհայ օգտատերը այն շրջանառել է նախ ֆրանսիական տիրույթում, հետո ադրբեջանական եւ ռուսական ֆորումներում:

Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին, ԱԱԾ պետին հանձնարարելով պայքարել դրա տարրերից մեկի՝ կեղծ տեղեկատվության տարածման դեմ:

Կեղծ նորությունները կամ այսպես կոչված ֆեյք-նյուզը դարձել է համաշխարհային խնդիր, որը տեղեկատվական դարաշրջանի արատներից մեկն է: Դրա դեմ պայքարը զգալիորեն անցնում է խոսքի ազատության եզրով եւ այստեղ պարբերաբար առաջանում է ֆեյք-նյուզի դեմ պայքարելիս խոսքի ազատությանը չվնասելու խնդիր:

Մյուս կողմից, շատ հաճախ ստացվում է, որ պետության անվտանգության ռիսկերը ստորադասվում են խոսքի ազատությունը չվնասելու մտահոգությանը: Աներկբա է, որ ժամանակակից աշխարհում նաեւ խոսքի ազատությունն է կազմում պետական համալիր անվտանգության ամբողջական կառուցվածքը, բայց, մյուս կողմից, խոսքի ազատության ներքո հաճախ կարող են թաքցվել ռիսկեր, որոնք իրենց նպատակին կհասնելու դեպքում էական հարվածի տակ են դնելու պետությունը:

Իսկ հարվածի տակ դրված պետությունը այլեւս անկարող է լինելու երաշխավորել իր հասարակական-քաղաքական կյանքի որեւէ ազատություն, այդ թվում խոսքի ազատությունը:

Ըստ այդմ, կեղծ նորությունը կամ ֆեյք-նյուզը գործնականում հարվածում է խոսքի ազատությանը՝ քայլելով դրա կողքից: Եվ խորքային առումով, այդ երեւույթի դեմ պայքարում չկա դիլեմա՝ պետական անվտանգությու՞ն, թե՞ խոսքի ազատություն: Ֆեյք նյուզի հաղթանակը այդպիսի դեպքերում թե պետության, թե խոսքի ազատության պարտությունն է, եւ ամենեւին նշանակություն չունի, թե որի պարտությունը կարձանագրվի առաջինը՝ պետությա՞ն, թե խոսքի ազատության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 45749 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

«Հերիք ա կախվեք հայ երգիչներից». Նարեկ Բավեյան (տեսանյութ)

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն