Երևան
21 / Օգոստոս / 2019

Կալաշնիկովը Ծառուկյանի ձեռքում. ճակատագրական որոշում

Lragir.am-ը գրում է․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, հայրենակիցների հետ կապի, եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Ծառուկյանը քննարկել է հայ-ռուսական բարեկամության հարցեր, նաեւ խոսել ԲՀԿ-Եդինայա Ռոսիա գործակցության, հայ-ռուսական հարաբերության գործում դրա կարեւորության մասին:


Գագիկ Ծառուկյանի Մոսկվա աշխատանքաին այցը կարող է գնահատվել ճակատագրական, առնվազն այն իմաստով, որ ԲՀԿ նախագահը Մոսկվայում թերեւս կփորձի պարզել իր քաղաքական ճակատագրի հետ կապված տրամադրություն եւ հեռանկար: Բանն այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեւական ժամանակ է ծավալվում են նշանակալի գործընթացներ, որոնց մեկնարկը «տրվեց» Ռոբերտ Քոչարյանի ազաատ արձակման դատավճռով:


Երկրորդ նախագահը ներկայում դարձյալ կալանքի տակ է, իսկ նրա ազատ արձակումով մեկնարկած գործընթացը շարունակվում է եւ այն ներառել է ներքին ու արտաքին քաղաքական լայն շրջանակներ, ինչի մասին է վկայում նաեւ ՌԴ դեսպանի աշխուժությունն այդ գործընթացում:

Միաժամանակ, այդ ընթացքում տեղի ունեցավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը, որը նշմարեց Կարապետյանի հետհեղափոխական սառնության փոխակերպման հնարավորություն: Դա տեղի ունենալու, նրա ներդրումային ծրագրերը ամբողջ ծավալով վերսկսելու եւ ավելացնելու պարագայում Գագիկ Ծառուկյանը կարող է կորցնել իր «քաղաքական առավելություններից» մեկը կամ թերեւս միակը՝ ֆինանսական ռեսուրսը: Մի բան, որի մասին նա ակնարկել է մի քանի անգամ, թե տնտեսական հեղափոխությունն առանց փողի լինել չի կարող, փաստացի նշագրելով իր դերն ու նշանակությունը այդ գործընթացում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 15650 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին