Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

XVIII դարում, երկրորդ սահմանադրությունը դարձյալ հայերինս էր

Պատմաբան Արթուր Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Շնորհավորելով հայությանը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ, հիշեցնեմ, որ ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային իրականության մեջ հիշատակված առաջին սահմանադրությունն ընդունվել է 5-րդ դարի վերջում, Հայոց Արևելից Կողմանքում՝ Առան-Աղվանքի (Արցախ-Ուտիքի) թագավորությունում՝ Վաչագան Բարեպաշտ Առանշահիկ արքայի նախաձեռնությամբ։ Այն կոչվում էր «Կանոնական սահմանադրություն»։ Աղվեն ամառանոցում ընդունված «Կանոնական սահմանադրությունը» հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։ Հետաքրքիր է, որ այն մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։

Հիշեցնեմ, որ Նվարսակի 484 թ. հաշտության պայմանագրից հետո, Վաչագան Առանշահիկն Արցախ-Ուտիք նահանգների (աշխարհների) վրա տարածվող իր իշխանությունը հռչակեց թագավորություն և հասավ նրան, որ Սասանյան Պարսկաստանի կողմից ճանաչվեց որպես անկախ պետություն։
Հետագայում, թագավորության անկումից հետո, հենց այս՝ Առանշահիկների տոհմից սերեցին Խամսայի մելիքական ընտանիքները։ Բագրատունիների թագավորական հարստության վերացումից հետո, Առանշահիկների անմիջական ժառանգորդ իշխանական (մելիքական) տները (Հասան-Ջալալյաններ (Խաչեն), Մելիք-Իսրայելյաններ (Ջրաբերդ), Մելիք-Բեգլարյաններ (Գյուլիստան), Մելիք-Շահնազարյաններ (Վարանդա) և Մելիք-Եգանյաններ (Դիզակ)) միակ տոհմերն էին, որոնք իրենց անկախ և կիսանկախ կարգավիճակները պահպանեցին մինչև 19-րդ դար։

Ինչևէ, կրկին հիշեցնեմ, որ V դարում Վաչագան Բարեպաշտը ստեղծեց աշխարհում առաջին սահմանադրությունը:

Հետագայում՝ XVIII դարում, երկրորդ սահմանադրությունը դարձյալ հայերինս էր՝ Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ Մադրասի խմբակի կողմից ստեղծած «Որոգայթ փառացը»: Աշխարհի մյուս ազգերը սահմանադրություն ունեցան դրանից հետո։ ԱՄՆ-ը՝ 1787 թվականին, իսկ Եվրոպայում՝ առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.-ի մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև՝ նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։

դիտվել է 5502 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա