Երևան
19 / Սեպտեմբեր / 2019

Ոստիկանության բարձրաստիճան նախկին սպայի տանը հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի

Հուլիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Նշված հասցե է մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը և նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները, քանի որ ահազանգ է ստացվել, որ մահացածը, ով 25-ամյա Մարիամ Օ.-ն է, մահացել է շմոլ գազի պատճառով:


Կայքի տեղեկություններով՝ նշված տունը գազաֆիկացված չէ, չունի նաև գազի հաշվիչ, և կան կասկածներ, որ նշված տուն «լևի» գազ է անցկացվել: Այդ տեղեկությունը տեղում այս պահին պարզում են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները:

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանին, ով նախկինում աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, իսկ նրա եղբայրը ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն է:

 

դիտվել է 9070 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Խաչիկ Գալստյանի ելույթը «Հայոց պետականության անցյալը, ներ...

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա