Երևան
16 / Դեկտեմբեր / 2019

Պայմանագրային զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց

Հուլիսի 5-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ.Մ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրամբարում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Մ.Խ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, այնուհետև դուրս բերել երթևեկելի գոտի:

Նշենք, որ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մեքենայի ուղևոր Մանուկ Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

դիտվել է 53832 անգամ

Հերի′ք է, ցինիկի պես ծիծաղեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն