Երևան
20 / Հուլիս / 2019

Թե ինչ նոր կոնցլագեր կարող է հաստատվել Հայաստանում այս կոնվենցիայով

Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուշադրություն դարձրեք հատկապես վերջին հատվածին , հետո կարող եք նորից կարդալ , հասկանալու համար թե ինչ նոր կոնցլագեր կարող է հաստատվել Հայաստանում այս կոնվենցիայով ։

1. Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիայի կատարման նկատմամբ
վերահսկողություն իրականացնելու համար պատասխանատու է Կանանց
նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով
Փորձագիտական խումբը (այսուհետ՝ “ԳՐԵՎԻՈ”)։
2. ԳՐԵՎԻՈ-ն պետք է ունենա նվազագույնը 10 և առավելագույնը 15 անդամ՝
պահպանելով աշխարհագրական և գենդերային հավասարակշռությունը, ինչպես
նաև ապահովելով բազմաոլորտ փորձառության առկայությունը։ Նրա անդամներն
ընտրվում մասնակից պետությունների Կոմիտեի կողմից՝ մասնակից
պետությունների կողմից ներկայացված նրանց քաղաքացիների թվից ընտրված
թեկնածուների ցանկից, չորս տարի ժամանակով՝ մեկ անգամ վերընտրվելու
հնարավորությամբ։
3. Առաջին 10 անդամների ընտրությունը պետք է կատարվի սույն Կոնվենցիան ուժի
մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Մյուս հինգ անդամների
ընտրությունը պետք է կատարվի թվով 25-րդ վավերացումից կամ միանալուց
հետո։
4. ԳՐԵՎԻՈ-ի անդամների ընտրության հիմքում պետք է դրվեն հետևյալ
սզկբունքները՝
ա. նրանք պետք է ընտրվեն թափանցիկ ընթացակարգով՝ բարոյական բարձր
հատկանիշներ ունեցող, մարդու իրավունքների, գենդերային հավասարության,
կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կամ տուժողներին
աջակցություն և պաշտպանություն տրամադրելու ասպարեզում իրենց
ձեռնահասությամբ հայտնի կամ սույն Կոնվենցիայով ընդգրկվող
բնագավառներում մասնագիտական փորձառություն դրսևորած անձանց թվից;
բ. միևնույն պետության քաղաքացի հանդիսացող երկու անձանց անդամությունը
ԳՐԵՎԻՈ-ին արգելվում է;
գ. նրանք պետք է ներկայացնեն հիմնական իրավական համակարգերը;
32
դ. նրանք պետք է ներկայացնեն կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան
բռնության բնագավառում գործող տարբեր դերակատարների և
գերատեսչությունների;
ե. նրանք հանդես են գալիս իրենց անձնական կարգավիճակով, անկախ են
անկողմնակալ իրենց գործառույթներն իրականացնելիս և կարող են
արդյունավետորեն կատարել իրենց պարտականությունները։
5. ԳՐԵՎԻՈ-ի անդամների ընտրության կարգը որոշվում է Եվրոպայի Խորհրդի
Նախարարների կոմիտեի կողմից՝ մասնակից պետությունների հետ
խորհրդակցություններ անցկացնելուց և նրանց միաձայն հավանությունը
ստանալուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա
ընթացքում։
6. ԳՐԵՎԻՈ-ն հաստատում է իր սեփական կանոնակարգը։
7. 68-րդ հոդվածի 9-րդ և 14-րդ մասերով սահմանված կարգով այլ երկիր այցելող
ԳՐԵՎԻՈ-ի անդամները և պատվիրակությունների մյուս անդամները օգտվում են
սույն Կոնվենցիայի Հավելվածում ամրագրված արտոնություններից և
անձեռնմխելիություններից։

Հոդված 68 –Ընթացակա Ընթացակա Ընթացակարգը

1. Մասնակից պետությունները Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին են
ներկայացնում ԳՐԵՎԻՈ-ի կողմից կազմված հարցաշարի հիման վրա
նախապատրաստված և ԳՐԵՎԻՈ-ի քննարկմանը դրվող իրենց զեկույցը՝
օրենսդրական և այլ բնույթի այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են
սույն Կոնվենցիայի դրույքների կատարման ուղղությամբ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված զեկույցը ԳՐԵՎԻՈ-ի կողմից
քննարկվում է համապատասխան մասնակից պետության ներկայացուցչի հետ
միասին։
33
3. Գնահատման հաջորդ գործընթացները բաժանվում են փուլերի, որոնց
տևողությունը որոշվում է ԳՐԵՎԻՈ-ի կողմից։ Յուրաքանչյուր փուլի սկզբում
ԳՐԵՎԻՈ-ն ընտրում է այն հատուկ դրույթները, որոնց վրա պետք է հիմնվի
գնահատումը, և ուղարկում հարցաշարը։
4. ԳՐԵՎԻՈ-ն որոշում է այն միջոցները, որոնք առավել անհրաժեշտ են
վերահսկողության այս գործընթացն իրականացնելու համար։ Մասնավորապես,
այն կարող է հարցաշար մշակել գնահատման յուրաքանչյուր փուլի համար, որը
կծառայի որպես մասնակից պետությունների կողմից կատարման նկատմամբ
գնահատման ընթացակարգի հիմք։ Հարցաշարը պետք է ուղարկվի մասնակից
բոլոր պետություններին։ Մասնակից պետությունները պետք է պատասխանեն այդ
հարցաշարին, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ
ԳՐԵՎԻՈ-ի ցանկացած խնդրանքին։
5. ԳՐԵՎԻՈ-ն Կոնվենցիայի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը կարող է
ստանալ ՀԿ-ներից, քաղաքացիական հասարակությունից, ինչպես նաև մարդու
իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտներից։
6. ԳՐԵՎԻՈ-ն պետք է պատշաճ ուշադրություն դարձնի այն տեղեկատվությանը, որն
առկա է սույն Կոնվենցիայի առարկայի մեջ մտնող հարցերի վերաբերյալ
տարածաշրջանային և միջազգային այլ գործիքներում և մարմինների մոտ։
7. Գնահատման յուրաքանչյուր փուլի համար հարցաշար մշակելիս, ԳՐԵՎԻՈ-ն
պետք է պատշաճ կերպով հաշվի առնի այն տվյալները և
ուսումնասիրությունները, որոնք մասնակից պետություններում,
համապատասխանաբար՝ հավաքվել և կատարվել են սույն Կոնվենցիայի 11-րդ
հոդվածի կարգով։
8. ԳՐԵՎԻՈ-ն Կոնվենցիայի կատարման վերաբերյալ տեղեկատվություն կարող է
ստանալ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով
հանձնակատարից, Խորհրդարանական Ասամբլեայից և Եվրոպայի Խորհրդի
համապատասխան մասնագիտացված մարմիններից, որոնք ստեղծված են այլ
միջազգային գործիքների հիման վրա։ Այդ մարմիններին ներկայացված
գանգատները և վերջինններիս քննության արդյունքները պետք է մատչելի
դարձվեն ԳՐԵՎԻՈ-ի համար։
9. Ստացված տեղեկատվությունը ոչ բավարար լինելու կամ սույն հոդվածի 14-րդ
կետով նախատեսված դեպքերում ԳՐԵՎԻՈ-ն կարող է որպես լրացուցիչ միջոց
այցելություններ կազմակերպել այլ երկրներ` ազգային իշխանությունների
համագործակցությամբ և անկախ ազգային փորձագետների աջակցությամբ։ Այդ
այցերի ընթացքում ԳՐԵՎԻՈ-ին կարող են աջակցել առանձին ոլորտների
մասնագետներ։
10. ԳՐԵՎԻՈ-ն պատրաստում է զեկույցի նախագիծ, որը պարունակում է
վերլուծություններ գնահատման հիմքում ընկած դրույթների կատարման
վերաբերյալ, ինչպես նաև՝ առաջարկություններ ու նախագծեր այն եղանակների
վերաբերյալ, որոնք տվյալ մասնակից պետությունը կարող է ընտրել
34
արձանագրված հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Զեկույցի նախագիծն
ուղարկվում է գնահատում անցնող տվյալ մասնակից պետությանը՝ վերջինիս
մեկնաբանությունները ստանալու նպատակով։ Այդ մեկնաբանությունները
ԳՐԵՎԻՈ-ի կողմից պետք է հաշվի առնվեն իր զեկույցը հաստատելու ժամանակ։
11. Ստացված ամբողջ տեղեկատվության և մասնակից պետությունների կողմից
ներկայացված մեկնաբանությունների հիման վրա, ԳՐԵՎԻՈ-ն հաստատում է իր
զեկույցը և եզրակացությունները՝ համապատասխան մասնակից պետության
կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկված
միջոցների վերաբերյալ։ Այս զեկույցն ու եզրակացությունները ուղարկվում են
համապատասխան մասնակից պետությանը և Մասնակից պետությունների
Կոմիտեին։ ԳՐԵՎԻՈ-ի զեկույցն ու եզրակացությունները հրապարակվում են
դրանց հաստատման պահի խմբագրությամբ՝ համապատասխան մասնակից
պետության կողմից դրանց վերաբերյալ հետագայում արված
մեկնաբանությունների հետ միասին։
12. Առանց սույն հոդվածի 1-8-րդ մասերով նախատեսված ընթացակարգը
սահմանափակելու, Մասնակից պետությունների Կոմիտեն, ԳՐԵՎԻՈ-ի զեկույցի և
եզրակացությունների հիման վրա, կարող է ընդունել հանձնարարականներ՝ (ա)
այն միջոցների մասին, որոնք պետք է ձեռնարկի համապատասխան մասնակից
պետությունը՝ ԳՐԵՎԻՈ-ի եզրակացություններն ի կատար ածելու ուղղությամբ,
անհրաժեշտության դեպքում՝ նշելով դրանց իրականացման վերաբերյալ
տեղեկատվություն տրամադրելու ժամկետը, և (բ) հանձնարարականներ
Կոնվենցիայի պատշաճ կատարումն ապահովելու համար համագործակցությունը
խթանելու վերաբերյալ։
13. Եթե ԳՐԵՎԻՈ-ի կողմից վստահելի տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ
առկա է այնպիսի իրավիճակ, որը Կոնվենցիայի ծանր խախտումները կանխելու
կամ դրանց դրսևորման ծավալը կամ քանակը նվազեցնելու համար պահանջում է
անհապաղ արձագանքում, ապա այն կարող է պահանջել արտակարգ զեկույցի
անհապաղ տրամադրում՝ այն միջոցների վերաբերյալ, որոնք ձեռնարկվել են
կանանց նկատմամբ բռնության գործողությունների որևիցե ծանր, մասայական
կամ կայուն դրսևորումները կանխելու նպատակով։
14. ամապատասխան մասնակից պետության կողմից ներկայացված, ինչպես նաև իր
տրամադրության տակ եղած ցանկացած այլ վստահելի տեղեկատվության հիման
վրա, ԳՐԵՎԻՈ-ն իր մեկ կամ մեկից ավելի անդամների կարող է օժտել
հետաքննություն անցկացնելու և ԳՐԵՎԻՈ-ին անհապաղ զեկուցելու
լիազորությամբ։ Տվյալ մասնակից պետության թույլտվության և համաձայնության
դեպքում այդ հետաքննությունը կարող է ներառել նաև այցելությունը այդ
պետության տարածք։
15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված հետաքննության հետևությունների
ուսումնասիրության հիման վրա, ԳՐԵՎԻՈ-ն դրանք փոխանցում է
համապատասխան մասնակից պետությանը և անհրաժեշտության դեպքում՝
Մասնակից պետությունների կոմիտեին և Եվրոպայի Խորհրդի Նախարարների
կոմիտեին՝ բոլոր մեկնաբանություններով և հանձնարարականներով հանդերձ։
35
Հոդված 69 –Ընդհանուր Ընդհանուր Ընդհանուրբնույթի բնույթի բնույթիհանձնարարականներ հանձնարարականներ հանձնարարականներ

Անհրաժեշտության դեպքում, ԳՐԵՎԻՈ-ն կարող է ընդունել սույն Կոնվենցիայի
կատարման վերաբերյալ ընդհանուր բնույթի հանձնարարականներ։
Հոդված 70 – Խորհրդարանական Խորհրդարանական Խորհրդարանական մասնակցությունը մասնակցությունը մասնակցությունը վերահսկողության երահսկողության երահսկողության
գործընթացին գործընթացին

1. Ազգային խորհրդարանները պետք է ներգրավվեն սույն Կոնվենցիայի կատարման
ուղղությամբ ձեռնարկվող միջոցների կատարման նկատմամբ վերահսկողության
գործընթացին։
2. Մասնակից պետությունները ԳՐԵՎԻՈ-ի զեկույցները ներկայացնում են իրենց
ազգային խորհրդարաններին։
3. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Ասամբլեան պետք է ներգրավված լինի
Կոնվենցիայի կատարման բոլոր գործողությունների կանոնավոր ամփոփմանը։
*****
Հավելված Հավելված–Արտոնություններ Արտոնություններ Արտոնություններևանձեռնմխելիություններ անձեռնմխելիություններ անձեռնմխելիություններ (Հոդված 66)

1. Սույն հավելվածը կիրառվում է Կոնվենցիայի 66-րդ հոդվածում նշված ԳՐԵՎԻՈ-ի
անդամների, ինչպես նաև այլ երկիր այցելող պատվիրակությունների այլ
անդամների նկատմամբ։ Սույն հավելվածի նպատակներից ելնելով, “այլ երկիր
այցելող պատվիրակությունների այլ անդամներ” հասկացությունը ներառում է
Կոնվենցիայի 68-րդ հոդվածի 9-րդ մասում հիշատակվող ազգային անկախ
փորձագետներին և մասնագետներին, Եվրոպայի Խորհրդի աշխատակազմի
անդամներին և Եվրոպայի Խորհրդի կողմից վարձված այն թարգմանիչներին,
ովքեր ուղեկցում են ԳՐԵՎԻՈ-ին այլ երկիր կատարվող այցելությունների
ընթացքում։
2. ԳՐԵՎԻՈ-ի անդամներն ու այլ երկիր այցելող պատվիրակությունների այլ
անդամները, այդ այցելությունների նախապատրաստման և անցկացման հետ
կապված, ինչպես նաև դրանից հետո իրենց գործառույթներն իրականացնելիս և
այդ գործառույթների իրականացման կապակցությամբ ճանապարհորդելիս,
օգտվում են հետևյալ արտոնություններից և անձեռնմխելիություններից՝
ա. անձեռնմխելիություն ձերբակալումից կամ կալանավորումից և անձնական
բեռի վրա կալանք դնելուց, և անձեռնմխելիություն պաշտոնեական
կարգավիճակում նրանց կողմից ասված կամ գրված խոսքերի կամ կատարված
գործողությունների առնչությամբ ցանկացած իրավական գործընթացից;
բ. նրանց վրա չի տարածվում իրենց բնակության երկիր մուտք գործելու և երկրից
դուրս գալու ազատ տեղաշարժի որևէ սահմանափակում, նաև՝ այն երկիր մուտք
գործելու և երկրից դուրս գալու որևէ սահմանափակում, որտեղ նրանք կատարում
են իրենց պարտականությունները, կամ որպես օտարերկրացի հաշվառվելու որևէ
սահմանափակում այն երկրում, որի տարածքով նրանք անցնում են իրենց
պարտականությունների կատարման կապակցությամբ։
3. Իրենց գործառույթների կատարման կապակցությամբ կատարվող
ուղևորությունների ընթացքում, ԳՐԵՎԻՈ-ի անդամներին և այլ երկիր այցելող
պատվիրակությունների այլ անդամներին մաքսային և արտարժութային
հսկողության ոլորտում տրամադրվում են այն նույն արտոնությունները, որոնք
տրամադրվում են օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին՝
ժամանակավոր պաշտոնեական պարտականություններ կատարելու ընթացքում։
4. Այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Կոնվենցիայի կատարման
վերաբերյալ ԳՐԵՎԻՈ-ի և այլ երկիր այցելող պատվիրակությունների այլ
անդամների կողմից կատարված գնահատմանը, անձեռնմխելի են, որքանով որ
դրանք վերաբերում են ԳՐԵՎԻՈ- ի գործերին։ ԳՐԵՎԻՈ-ի պաշտոնական
թղթակցությունը և ԳՐԵՎԻՈ-ի անդամների և այլ երկիր այցելող
պատվիրակությունների այլ անդամների պաշտոնական հաղորդակցությունները
չեն կարող ուշացվել կամ ենթարկվել գրաքննության։
5. ԳՐԵՎԻՈ-ի անդամներին և այլ երկիր այցելող պատվիրակությունների այլ
անդամներին խոսքի լիակատար ազատություն և իրենց պարտականություններն
իրականացնելիս լիակատար անկախություն ապահովելու նպատակով, իրենց
42
պարտականությունների կատարման կապակցությամբ նրանց կողմից ասված
կամ գրված խոսքերի ու կատարված բոլոր գործողությունների համար ցանկացած
իրավական գործընթացի առնչությամբ անձեռնմխելիությունը պահպանվում է՝
անկախ այդ անձանց կողմից այդ պարտականությունների կատարումը
դադարեցնելու հանգամանքից։
6. Արտոնություններն ու անձեռնմխելիությունները սույն հավելվածի 1-ին մասում
հիշատակված անձանց տրամադրվում են ոչ թե նրանց անձնական շահի, այլ
ԳՐԵՎԻՈ-ի շահերից բխող իրենց գործառույթների անկախ կատարումը
երաշխավորելու նպատակով։ Սույն հավելվածի 1-ին մասում հիշատակված
անձանց անձեռնմխելիություններից զրկելը կատարվում է Եվրոպայի Խորհրդի
Գլխավոր քարտուղարի կողմից յուրաքանչյուր դեպքում, երբ վերջինիս կարծիքով,
անձեռնմխելիությունը կխոչընդոտի արդարադատության իրականացմանը և եթե
զրկումը չի վնասում ԳՐԵՎԻՈ-ի շահերին:

դիտվել է 6360 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է