Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Վրաստանում հայկական մեքենայի վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Վրաստանում, Գորի քաղաքի մոտ հայկական մեքենա է վթարվել: Նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց։ Կապի մեջ ենք մեր վրացի գործըներների հետ»,- նշել է նա գրառման մեջ՝ հավելելով, որ արվում է ամեն ինչ` վիրավորների կյանքերը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար։


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր էջում գրել է, որ իր հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան ըստ անհրաժեշտության։ «Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ հաջորդիվ»,- նշել է նախարարը։

դիտվել է 18669 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը