Երևան
18 / Հուլիս / 2019

Սահմռկեցուցիչ իրադարձություններ

Lragir.am-ը գրում է․ Հանգստյան օրերը Հայաստանում մթագնվեցին երկու սարսափելի աղետներով: Զոդի կամրջի վրա բախվեցին երեք մեքենաներ, մարդատար միկրոավտոբուսն այրվեց ուղեւորներով, իսկ Վրաստանում վթարի ենթարկվեց հայկական մեքենա: Զոհեր եւ վիրավորներ, որոնց թվում կանայք ու երեխաներ:

Առաջին դեպքում պատճառը դեռեւս հայտնի չէ, երկրորդ դեպքում, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառման համաձայն, մեքենայում երեք հոգի ավելի ուղեւոր է եղել, վարորդն էլ քնել է ղեկին:

«Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել», առաջարկում է Արսեն Թորոսյանը։

Հայաստանում մեքենաների ներկրման կտրուկ աճին զուգահեռ, հեշտացել էր վարորդական իրավունք ստանալու գործընթացը: Սակայն վթարի են ենթարկվում նաեւ պրոֆեսիոնալ վարորդներ, եւ ակնհայտ է, որ խնդիրը միայն վարորդական իրավունքը չէ:

Ինչպես ծխախոտի տուփերի վրայի սահմռկեցուցիչ նկարները չեն նվազեցնում ծխողների թիվը, այնպես էլ վարորդական իրավունքի ստացման խստությունն ըստ էության չի փոխելու վթարների վիճակագրությունը: Դա իհարկե կարեւոր միջոց է, բայց խնդիրն ավելի խորն է՝ նախեւառաջ պետք է փոխել մեր քաղաքացիների հոգեբանությունը, վերաբերմունքը եւ պատասխանատվության զգացումը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 40513 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է