Երևան
18 / Հուլիս / 2019

Սերժ Սարգսյանը վատ է վարվել. նա վերջ տվեց խաղին

ամանակ թերթը գրում է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի մեկնել է Բադեն-Բադեն, ընդ որում չարտերային չվերթով:


Դրանից առաջ՝ հուլիսի 5-ին, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին տարել էր Աղձք՝ հայոց արքաների դամբարան, որտեղ հայտարարել է արմատներին վերադառնալու, ազգային ինքնության խորհրդի մասին: Ավելի վաղ՝ մայիսի 28-ին, արմատների վերադարձի շրջանակում ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր Նժդեհի շիրմին:


Օրերս մամուլում տեղեկություն եղավ, որ այդ «խորհրդավոր» երթուղին ՀՀԿ այսպես ասած ռեաբիլիտացիայի կամ մաքրման երթուղին է, հետաքրքիր ծրագիր, որ մշակվել եւ իրականացվում է: Ըստ դրա, Աղձքից հետո հաջորդ կանգառը լինելու է Օձունը:

Փաստորեն Բադեն-Բադենը «խցկվել» է Աղձքի եւ Օձունի արանքը: Թե ինչ է անում Սերժ Սարգսյանը գերմանական այդ հռչակավոր հանգստավայրում, պարզ չէ, բայց նա կարծես թե վատ է վարվում ՀՀԿ հետ, կուսակցականներին տանելով հայաստանյան զբոսավայրեր, իսկ Բադեն-Բադեն մեկնելով մենակ:

Մյուս կողմից, խորհրդանշական է, որ Սարգսյանը մեկնում է Բադեն-Բադեն՝ Գերմանիա:

Բանն այն է, որ ՀՀԿ այսպես ասած ռեաբիլիտացիայի ծրագիրը Սարգսյանն իրականացնում է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ, դրա աջակցությամբ: Ըստ այդմ, Սարգսյանը Բադեն-Բադենում գուցե հանդիպելու է Կոնրադ Ադենաուերի ներկայացուցիչների հետ եւ հանգիստ պայմաններում քննարկելու են «ուխտագնացություն-ռեաբիլիտացիայի» ծրագիրը, դրա ընթացքը, գուցե առաջին արդյունքները:

Բայց, առաջացել է թերեւս մի խնդիր, որը հարկ կլինի լուծել Գերմանիայում: ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը օրերս Հայաստանի ասուլիսային սրահներից մեկում, խոսելով աղմուկ հանած Ստամբուլյան կոնվենցիայի մասին, հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը Եվրոպայի հետ մուկնուկատու էր խաղում, կոնվենցիան ստորագրելուց հետո չվավերացնելու համար:

Եթե Սերժ Սարգսյանն այդ հարցում Եվրոպայի հետ մուկնուկատու է խաղացել, ապա ի՞նչ երաշխիք, որ այդ խաղը չի խաղացել ընդհանրապես հայ-եվրոպական հարաբերության հարցում: Ավելին, ոչ միայն չկա երաշխիք, այլ կան նաեւ այդ եզրակացության այլ հիմքեր: Բայց, փաստորեն առաջին անգամ հնչում է «պաշտոնական» եւ բաց խոստովանություն:

Ի՞նչ կմտածի Կոնրադ Ադենաուերը: Արդյո՞ք «ուխտագնացություն-ռեաբիլիտացիա» ծրագրի հարցում էլ մուկնուկատու խաղ չէ Եվրոպայի, այս դեպքում գերմանական հիմնադրամի հետ:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակը խորքային դիտարկելով, Սերժ Սարգսյանը մուկնուկատու խաղում էր ոչ թե Եվրոպայի, այլ այսպես ասած սեփական կուսակիցների հետ: Ի վերջո, նրանք էլ իրենց խելքի մտոք էին նրա հետ մուկնուկատու խաղում՝ երդվելով Սարգսյանի անունով, սակայն անգամ մատը մատին չխփելով Սարգսյանի ուսին մնացած խորքային ներքին ու արտաքին բեռի պատասխանատվությունը վերցնելու ուղղությամբ:

Դրա վառ վկայությունն էր այն, որ, երբ Սարգսյանը հանձնեց իշխանությունը, ՀՀԿ-ում չեղավ թերեւս մեկը, որ գործեր նրա քայլին համարժեք, կամ թեկուզ ունակ լիներ պահել այդ իշխանության իր բաժինը: Ավելին, Սարգսյանի հրաժարականից հետո բոլորը պատրաստ էին իշխանության մնալ ցանկացածի ուսերի վրա՝ լիներ դա Կարեն Կարապետյանը, թե Ռոբերտ Քոչարյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 80240 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է