Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Լավրովը հրաժարվե՞լ է Արցախից

Սլովակիայում տեղի ունեցող ԵԱՀԿ նախարարական Վեհաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ: Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարների հանդիպումը փաստացի առաջինն էր: Իսկ այստեղ հետաքրքիր է հանգամանքը, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել Մնացականյանի հանդիպումը ոչ միայն Մամեդյարովի, այլ դրանից առաջ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:


Ավելին, վաշինգտոնյան այցի կարեւոր հանդիպումը թերեւս հենց դա էր, ոչ թե հանդիպումը Մամեդյարովի հետ: Իսկ Բոլթոնի հետ հանդիպումը հետաքրքիր է այն հանգամանքի ֆոնին, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականն է կարծես թե համակարգում ռեգիոնալ քաղաքականության հարցերը ՌԴ հետ: Ի վերջո, հարկ է հիշել, որ Կովկաս ռեգիոնալ այցը Ջոն Բոլթոնը նախորդ տարի սկսեց հենց Մոսկվայից՝ Պուտինի եւ Լավրովի հետ հանդիպումներով, որից հետո լինելով կովկասյան երկրներում, Հայաստանում արեց աննախադեպ հայտարարությունը՝ Երեւանին ամերիկյան զենք մատակարարելու հնարավորության մասին:


Գործնականում, ԱՄՆ նախագահի խորհրդականի այդ հայտարարությունը Հայաստանի նոր իշխանության ձեռքին տրված խաղաքարտ կամ երաշխիք էր Ռուսաստանի հետ հարաբերության վերափոխման բարդ եւ դժվարին գործընթացի համար, ինչի վերաբերյալ ըստ ամենայնի Բոլթոնը Հայաստան ժամանելուց առաջ խոսել էր Մոսկվայում եւ առնվազն շոշափել տրամադրություններ:

Ի դեպ, պետք չէ բացառել ընդհուպ այն, որ Բոլթոնը Երեւանում աննախադեպ հայտարարությամբ բարձրաձայնել էր Մոսկվայի որոշակի «խնդրանքը», որովհետեւ Կրեմլն էլ ունի այդպիսի խաղաքարտի կարիք՝ արդեն Ռուսաստանում առկա տնտեսա-քաղաքական ստատուս-քվոյի առնչությամբ, որում առկա են ՌԴ ազդեցիկ խմբեր, որոնց համար հայ-ռուսական այսպես ասած հին հարաբերությունը եղել է թե դիրքային, թե փողային շոշափելի ռեսուրս, եւ նրանք պատրաստ չեն հենց այնպես հրաժարվել այդ դիրքից եւ ռեսուրսից:

Մինչդեռ, Կրեմլն ունի դրա քաղաքական անհրաժեշտությունը, ոչ թե բարի կամքի, այլ հենց զուտ ռազմա-քաղաքական խնդիրների եւ ռիսկերի իրողություններից ելնելով, որոնց հետ բավականին կոշտ առերեսվեց նաեւ իր իսկ քաղաքականության հետեւանքով առաջացած ապրիլյան քառօրյա պատերազմում եւ դրանից հետո:

Այդ իմաստով, Մնացականյան-Լավրով հանդիպումը անկասկած տեղի է ունենում Հայաստանում հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրողությունների եւ ռազմա-քաղաքական վերափոխումների շրջանակում, որը ներառում է ռեգիոնալ լայն գործընթացներ՝ հայ-ռուսական հարաբերությունից մինչեւ Արցախի հարցում Երեւանի շեշտադրումների փոփոխություն, աշխարհքաղաքական ստատուս-քվո Վրաստանում, ամերիկա-իրանյան լարվածություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 70515 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա