Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Հարձակում Թուրքիայի վրա. Էրդողանի պարտքը Պուտինին

Lragir.am-ը գրում է․ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե ինչի համար է անհրաժեշտ ռուսական C 400-ը: Նրա խոսքով, Թուրքիան ռուսական այդ համակարգերը ձեռք է բերում հարձակումից պաշտպանվելու համար:


Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, եւ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման գործընթացը դարձել է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ հետ հարաբերության լարման պատճառ: ԱՄՆ սպառնում է նաեւ կիրառել պատժամիջոց: Վաշինգտոնը հրաժարվում է Անկարային վաճառել իր նորագույն F 35 հինգերորդ սերնդի կործանիչները եւ ուսուցանել թուրք օդաչուներին: Մտավախությունն այն է, որ նորագույն կործանիչների տեխնոլոգիական առանձնահատկությունները կդառնան ռուսական կողմի սեփականություն:


Այդ ֆոնին հատկանշական է, որ Ռուսաստանն օրինակ չունի մտավախություն, որ իր ՀՕՊ համակարգի առանձնահատկությունները ասենք ՆԱՏՕ կամ ամերիկյան կողմի համար հասանելի կդառնան, հաշվի առնելով Թուրքիայի անդամակցությունը դաշինքին: Արդյոք Մոսկվան անվերապահ վստահում է Էրդողանին, թե՞ Ռուսաստանը C 400-ն այլեւս համարում է այսպես ասած ոչ առանցքային, քանի որ տեղեկություն կա, որ 2020 թվականից շարք կմտնի նորագույն ՀՕՊ համակարգը՝ C 500-ը:

C 400 համակարգի հատկանիշների վերաբերյալ գնահատականները բարձր են, սակայն դրանք չունեն գործնական վկայություն: ՀՕՊ համակարգը փորձարկված չէ ռազմական պայմաններում, իրական ռազմական գործողությունների ընթացքում: Ռուսաստանը հայտարարել էր Սիրիայում դրանք տեղակայելու մասին, բայց համակարգերը չեն աշխատել: Ռուսաստանը չի աշխատեցրել այսպես ասած թերությունները ի տես աշխարհի չցուցադրելու համա՞ր, թե՞ պարզապես ռուսները դրանք տեղակայել են ոչ թե Սիրիան, այլ Սիրիայում իրենց ռազմական օբյեկտները պաշտպանելու համար:

Բոլոր դեպքերում, կարծես թե մինչեւ վերջ որոշակի չէ, թե ինչ է գնում Թուրքիան, ինչ է վաճառում Թուրքիային Ռուսաստանը: Ավելին, ԱՄՆ-ից ճնշումը մի կողմից ուղղված լինելով գործարքը կասեցնելուն, մեկ այլ կողմից դիտարկելու պարագայում կարող է թողնել հակառակ տպավորություն՝ խաղալով Էրդողանի «թասիբի» վրա՝ նրան մղեցին ռուսական գործարքից կառչելուն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 41129 անգամ

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը