Երևան
24 / Օգոստոս / 2019

Արտակարգ իրավիճակ Երեւանում. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է էներգետիկ համակարգում խոշոր վթարի եւ հայկական էներգաարտադրության երկու խոշոր օբյեկտների՝ Երեւան ՋԷԿ-ի ու Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկի աշխատանքի դադարեցման մասին: Երկու հզոր օբյեկտների աշխատանքի դադարեցումը բերում է Հայաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի, ինչի հետեւանքով առկա են մատակարարման տատանումներ եւ անջատումներ: Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ աշխատանք է կատարվում մինչեւ ժամը 19-ը իրավիճակը կարգավորելու համար:


Թե հատկապես ինչ վթարի մասին է խոսքը, առայժմ չի մանրամասնվում:

Ի՞նչ է կատարվել Հայաստանի էներգետիկ համակարգում, որ առաջացել է երկու խոշոր ջերմաէլեկտրակայանների աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտություն:


Հայտնի է, որ տեւական ժամանակ դադարեցվել է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը, քանի որ իրականացվում են նորոգման եւ այլ տեխնիկական աշխատանքներ՝ ԱԷԿ շահագործումը 10 տարով երկարաձգելու համար:

Ի դեպ, էներգետիկ համակարգում տեղի ունեցածը հուշում է, եւս մեկ անգամ վկայում ու փաստում, որ ատոմակայանը Հայաստանի համար էներգետիկ անվտանգությունից բխող անհրաժեշտություն է: Թեեւ, գոնե առայժմ, քանի դեռ հստակ չէ տեղի ունեցած վթարի բնույթը կամ այն հանրայնորեն ներկայացված չէ, հնարավոր չէ միարժեք ասել՝ արդյոք չէր լինի ատոմակայանն էլ անջատելու կարիք:

Ինչպես հայտնի է, Հրազդանի 5-րդ բլոկն ու Երեւանի ջերմաէլեկտրակայանը աշխատում են գազով: Հրազդանի 5-րդ բլոկը պատկանում է Գազպրոմին, աշխատում է ռուսական գազով, թեեւ դեռեւս թավշյա հեղափոխությունից առաջ Գազպրոմի ղեկավար Միլլերը հայտարարել էր 5-րդ բլոկի համար Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր դիտարկելու մասին:

Հայաստանն այդպիսի ծրագիր արդեն մի քանի տարի իրականացնում է Երեւանի ջերմաէլեկտրակայանի միջոցով, որը պետական սեփականություն է: Այդ ծրագրով փաստացի շահագործվում է Իրան-Հայաստան գազամուղը, որը սակայն պատկանում է Գազպրոմին: Գազամուղը շահագործվում է ոչ ամբողջական ծավալով:

Իրանական գազը Հայաստանի էներգետիկ համակարգում հուլիսի 10-ին ստեղված արտակարգ վթարային վիճակի համատեքստում ունի որոշակի ուրվագիծ: Ամենեւին պետք չէ տուրք տալ դավադրապաշտական կամ խորհրդապահական վարկածներին, սակայն բոլոր դեպքերում հետաքրքիր է հանգամանքը, որ արտակարգ իրավիճակը ստեղծվում է Հայաստանի էներգետիկ համակարգի եւ անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող աննախադեպ հայտարարությունից փաստացի ժամեր անց:

Բառացիորեն հուլիսի 9-ի երեկոյան Ազատություն ռադիոկայանը հրապարակեց հարցազրույց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որը նոր է վերադարձել Իրանից: Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանն Իրանի հետ սկսել է ներքին սպառման համար գազի մատակարարման շուրջ բանակցություն, դրա դիմաց ապրանքով վճարելու տարբերակով:

Այդ հայտարարությունը հատկապես նշանակալի է Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բավական բարդ բանակցության ֆոնին:

Մհեր Գրիգորյանի աննախադեպ հայտարարությանը ժամեր անց հաջորդում է վթարը Հայաստանի էներգետիկ համակարգում, որը համենայն դեպս հուլիսի 10-ի ժամը 15-ի դրությամբ իր պատճառներով մանրամասն ներկայացված չէր հանրությանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 166413 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հույով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին