Երևան
24 / Օգոստոս / 2019

Երեւանն ու Մինսկը փոխո՞ւմ են Ծառուկյանի ընկերության «մենաշնորհը»

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է բելառուսական տրակտորների գործարանում: Գործարանի ղեկավարության հետ քննարկումներում Պապիկյանը խոսել է Հայաստանում բելառուսական տրակտորների հանդեպ թե գյուղատնտեսական, թե ճանապարհաշինական հետաքրքրության մասին, անդրադարձել նաեւ Հայաստանում համատեղ արտադրության գաղափարին՝ Մերձավոր Արեւելքի երկրներ արտահանելու հեռանկարով:

Ի՞նչ գործնական արդյունք կտա Պապիկյանի այցը Բելառուս՝ հայ-բելառուսական առեւտրատնտեսական հարաբերության հեռանկարի տեսանկյունից: Ներկայում այդ հարաբերությունը կարծես թե կառուցվում է այսպես ասած մեկ մարդու ընկերության մենաշնորհով: Խոսքը ոչ թե տնտեսվարման իմաստով ընկերության մասին է, այլ հենց մարդկային՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի ընկերության:

Ընդ որում, դա հայ-բելառուսական հարաբերության մի կատեգորիա է, որի մասին Լուկաշենկոն խոսել էր նաեւ օրեր առաջ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպմանը: «Դուք գիտեք Հայաստանում իմ ընկերներին, ովքեր ներդրումներ են իրականացնում Բելառուսում, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Ես ունեմ մի կանոն՝ ընկերությունն ընկերություն, սակայն պետությունն առանձին է: Եվ երբ ինձ դիմեցին ինչ-ինչ ապրանքների մատակարարման հարցով, ես ասացի, որ սկզբունքը հետևյալն է՝ գալիս եք Բելառուս, սկսում եք արտադրություն, ստեղծում եք աշխատատեղեր, ներդրումներ եք անում, խնդրեմ․․․ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հաջողակ ձեռնարկություն է: Մենք կազմակերպել ենք հայ-բելառուսական առևտրի տան աշխատանքը, և ինչպես ինձ զեկուցել են, Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության 30-40 տոկոսն իրականացվում է դրա միջոցով: Այսինքն, մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություններ ու պատրաստ ենք շարունակել ընթանալ այս ճանապարհով»։

Անշուշտ, դասական իմաստով Լուկաշենկո-Ծառուկյան ընկերության մենաշնորհը չէ հայ-բելառուսական հարաբերությունը, այլ այսպես ասած դրա 40 տոկոսը, ինչպես Բելառուսի նախագահն է ասում, սակայն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն օրինակ Հայաստանում երթեւեկում էր Բելառուսի դեսպանի տրամադրած դիվանագիտական համարանիշներով, նաեւ Բելառուսի դեսպանատունը տեղակայված է Ծառուկյանի հայրենի Առինջում, արդեն իսկ հայ-բելառուսական հարաբերությունը գրեթե նույնացնում է Լուկաշենկո-Ծառուկյան հարաբերությանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 19479 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հույով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին