Երևան
19 / Օգոստոս / 2019

Փաշինյանի անձի երկվությունը կամ պատմական դեժավյու

168.am-ը գրում է․ Քաղաքականության մեջ կան իրարից տրամագծորեն տարբերվող իրավիճակներ, որոնց շրջանակներում արդյունավետ կարող է լինել քաղաքական առաջնորդի առանձին որակները: Թերևս, այս ամենից միակ պարզ, բայց միաժամանակ նշանակալի հետևությունն այն է, որ առաջնորդը փայլուն պետք է տիրապետի և ունենա լիդերի հավաքական կերպարը ամբողջացնող բոլոր որակները: Խարիզմատիկ առաջնորդը միշտ չէ, որ մասնագետների ներկայացրած «մեծ գործիչն» է, և այդ առաջնորդը բոլորովին էլ միայնակ հերոսը չէ։ Չնայած նրան շրջապատող զանգվածային ոգևորությունը, որը կարելի է համեմատել միայն կրոնական զգացումի հետ, այս երևույթը միանգամայն սոցիալական է, և խարիզմատիկ կարողության մասին լեգենդը պահպանելու համար, ինչպես այլ տիպի քաղաքական գործիչների դեպքում, անհրաժեշտ են շոշափելի ռեսուրսներ և որոշակի սոցիալական խմբերի և կառույցների անընդհատ ջանքերը և մշտական աշխատանքը։ Միանշանակ հայ ազգն այսօր կարիք ունի պետական գործիչների, իսկ քաղաքական գործիչների պակաս առօրյայում չկա: Որպես պետական մտածելակերպով գործիչներ՝ կարելի է առանձնացնել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Ալեքսանդր Մյասնիկյանին, Աղասի Խանջյանին: Հատկապես այս չորս անհատներին, որովհետև տարբեր իրավիճակներում առանձնացել են իրենց ազգային հատկանիշներով՝ մոռանալով սեփական ամբիցիաների մասին. ի դեպ, նրանցից երկուսը մահացել են ոչ իրենց բնական մահով հենց այդ գաղափարներին և արժեհամակարգին դավանելու պատճառով:

Խոսելով գործող իշխանությունների մասին՝ դժվար է զուգահեռներ տալ նրանց և ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարների միջև, քանի որ, ի դեմս վարչապետի, հիմնականում իշխանական բուրգում հավաքված են անհատներ, ովքեր հեռու են հավաքական մտածելակերպ ունենալուց, նրանք բոլորը մտածում են հատվածական և զուտ իրավիճակային. ասվածի ակնհայտ օրինակ կարող է հանդիսանալ այն փաստը, որ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը չունի «իզմեր»՝ այսինքն՝ գաղափարազուրկ է:

Իսկ ինչպես հայտնի է՝ ցանկացած քաղաքական ուժի հավաքական հիմքը գաղափարական առանցքն է: Այս թիմի անդամների կամքի ամենանվիրական ու միակ նվաճումը 2018-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունն է:

Պատահական չէ, որ Փաշինյանի թիմի ուժային ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը իշխանափոխության երևույթը համարեց Արցախյան հերոսամարտից կարևոր ձեռքբերում:

Ի դեպ, նշենք, որ Միքայելյանն արտահայտել էր հենց այն իդեա ֆիքսը, որն առկա է իշխանական թիմում:

Երբ անդրադառնում ենք գործող համակարգի էժանագին տրյուկներին և քարոզչական մանիպուլյացիաներին, որոնք նրանց կողմից կիրառվել են տասնամյակներ ի վեր, պարզ է դառնում, որ թիմը կարողանում է միայն քաղաքական արհեստական շահարկումներ անել ու փնտրել մեղավորներ: Իրականում այնպիսի տպավորություն է, որ վարչապետ Փաշինյանը վերջին շրջանում տառապում է անձի երկվությամբ, և, որպեսզի չկորցնի իր, այսպես ասած, լրագրողական ստաժը, պարբերաբար իր թերթում խմբագրական հրապարակումներ է անում՝ տիրաժավորելով ներքաղաքական այս կամ այն զարգացման իր համար նախընտրելի սցենարները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 14635 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին