Երևան
11 / Դեկտեմբեր / 2019

Հրայր Թովմասյանը սրեց իրավիճակը. վարչապետի որոշումը

Lragir.am-ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության գործը քննելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը սրում է ներքաղաքական իրավիճակի այն բաժինը, որ առաջացել էր Սահմանադրական դատարանի շուրջ: Մեծ հաշվով ստեղծվել է ուշագրավ մի վիճակ՝ մի կողմից բավականին բութ փակուղու, մյուս կողմից ՍԴ նոր որոշմամբ սրված իրավիճակի տեսքով:


Այն բանից հետո, երբ Վահե Գրիգորյանը դատավորի երդման ժամանակ հայտարարեց, որ գնում է եւ ստանձնի ՍԴ նախագահի պաշտոնը, թվաց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի օրերը հաշված են: Մինչդեռ, Հրայր Թովմասյանը նշանակել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննության օրը՝ օգոստոսի 20, իսկ Վահե Գրիգորյանն էլ արդեն քանի օր է գործնական որեւէ պատասխան չի ստացել կառավարություն, նախագահի նստավայր եւ խորհրդարան ուղարկված իր նամակներին, որով խոսում էր ճգնաժամի մասին եւ առաջարկում հանգուցալուծման մի քանի տարբերակներ:


Ւսկապես երկիմաստ՝ մի կողմից բթացած ճգնաժամի, մյուս կողմից սրված դիմակայության իրավիճակ է: Ըստ ամենայնի բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը: Փաշինյանն ունի՞ որոշում, բայց դադար է վերցրել, թե՞ նրա համար էլ դեպքերի որոշակի ընթացքը եղել է անսպասելի, անակնկալ, բավական բարդ է ասել:

Իսկ, օրինակ անակնկա՞լ է վիճակը Վահե Գրիգորյանի համար, որն իր հայտարարությամբ բոլորին բերեց անակնկալի, թերեւս բացառությամբ վարչապետի: Երբ նա հայտարարում էր, որ գնում է եւ ստանձնի նախագահի պաշտոնը, վարչապետի հետ խորհրդակցե՞լ էր, Նիկոլ Փաշինյանը նրան ասե՞լ էր՝ գնա եւ ստանձնիր, թե՞ ավելացրել էր՝ եթե կարող ես:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 67950 անգամ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Որտե՞ղ կդիմավորի Ամանորը՝ Ռոբերտ Քոչարյանը

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին