Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Քավոր, սանիկ, ընկեր. Ովքեր են դարձել ԵՊՀ պրոռեկտորներ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը պաշտոնն ստանձնելուն պես ձեռնամուխ է եղել ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների, առաջին հերթին ուսանողների հետ տարվող աշխատանքի կենտրոնը լուծարելու` կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանից ազատվելու, «Ռեստարտ» նախաձեռնության Դավիթ Պետրոսյանին միավորված կենտրոնի ղեկավար նշանակելու, ինչպես նաեւ անցանկալի պրոռեկտորներից ազատվելու համար: ԵՊՀ 3 պրոռեկտորներն արդեն ազատվել են աշխատանքից։

2 օր առաջ առաջին պրոռեկտորը նշանակվեց` ԵՊՀ դասախոս Էլինա Ասրիյանը, որն իր սանիկն է: Ասրիյանը մեզ հետ զրույցում չհերքեց այդ փաստը: Դա ԽԾԲ չէ՞։ «Կարծում եմ` ոչ, եթե Դուք վերադառնաք եւ տեսնեք` որ թվերից եմ ես համալսարանում, կհասկանաք, որ նման ազդեցություն չի եղել»:


Ինչ վերաբերում է մյուս երկու պրոռեկտորներին, ապա Գեւորգյանը հայտարարել է, որ օգոստոսի սկզբին պրոռեկտոր կդառնա ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանը, որն իր ասպիրանտն է, իսկ երրորդ պրոռեկտոր էլ, ըստ ամենայնի, կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը ռեկտորատում:

Փաստորեն, պրոռեկտոր են դառնում միայն ցանկալի՞ մարդիկ։ «Ոչ, նախկին պրոռեկտորներ կան, որ դեռ պաշտոնավարում են»: Իսկ ի՞նչ եք կարծում` ո՞վ կդառնա ԵՊՀ ռեկտոր՝ հարցրինք Ասրիյանին, թերեւս կցանկանայիք` Ձեր քավորը։ «Ես ցանկանում եմ ռեկտոր դառնա համալսարանին նվիրված, համալսարանը հասկացող-զգացող մարդ»: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ռեկտորի հավանական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ։ «Անձամբ չեմ ճանաչում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5869 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին». լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա