Երևան
20 / Նոյեմբեր / 2019

Ամենամեծ ցավը կարող է պատճառել միայն ամենասիրելի և մոտ անձնավորությունը, ընտանիքի անդամը

Yelaket.am-ի զրուցակիցն է տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը ինքնավստահության,կնոջ ոճի, ընթերցանության և գեղեցկության մասին:


-Դուք բազմազավակ մայր եք, նաև զբաղվում եք գեղեցկության մրցույթներ կազմակերպելով: Ինչպե՞ս եք համատեղում:

-Իրականում աշխատանքս սեզոնի հետ կախված լինում է ավելի թեթև կամ ծանրաբեռնված:Առավել ծանրաբեռնված եմ լինում մինչև ազգային մրցույթը,հետո ամեն բան ավելի թեթև է:Հետմրցույթային շրջանում տանից եմ աշխատում,աշխատանքային ժամերս ճկուն են:Տարեցտարի ավելի հմտանում եմ իմ գործի մեջ և ավելի պրոֆեսիոնալ թիմ եմ հավաքում:Իսկ ընտանիքը միշտ մնում է առաջին տեղում և իմ ժամանակի ամենամեծ մասը նվիրում եմ երեխաներիս:

-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը ոգևորում:

-Ես ոգևորվում եմ,երբ հաղթահարում եմ դժվարություններ և կարողանում եմ ամենաբարդ իրավիճակից հաղթանակած դուրս գալ: Բազմաթիվ դեպքեր են եղել իմ կյանքում,որ կարող էի հանձնվել,բայց միշտ մտածել եմ, որ կգա ժամանակ և ինձ չեմ ների թուլության համար:
-Կյանքում ունեցած նվաճումները Ձեզ ավելի ինքնավստա՞հ են դարձրել:
-Իհարկե,ցանկացած հասուն մարդ ավելի ինքավստահ է, քան պատանեկության տարիներին է: Բայց և այնպես կարծում եմ, ինչքան էլ եղել եմ համեստ, ամաչկոտ և երբեմն բարդույթներով, միևնույնն է, ներքին համարձակություն և ինքնավստահություն եղել է, որ բարձրացել եմ բեմ:

-ՈՒմ՞ և ինչի՞ համար երբեք չեք ների:

Ամենամեծ ցավը կարող է պատճառել միայն ամենասիրելի և մոտ անձնավորությունը, ընտանիքի անդամը: Մնացածին հեշտությամբ կներեմ:

-Կնոջ ոճը նրա կրեատիվ մտածողության արդյո՞ւնքն է:

-Ոճի համար չեմ կարող ասել:Ինքս ինձ չեմ համարում ոճի առումով կրեատիվ կամ չափազանց ճաշակով:Սիրում եմ հարմարավետ և պարզ հագուստ, բայց ստիպված եմ լինում չկորցնել <<գեղեցկուհու>> կերպարը:

-Մի առիթով խոստովանել եք,որ շատ հոգնած լինելոջ դեպքում երբեմն օգտվում եք Ձեր տան <<թաքուն>> անկյունից, որպեսզի առանձնանաք և գիրք կարդաք:Իսկ ի՞նչ գրքեր եք նախընտրում կարդալ:

-Հիմա կարդում եմ ավելի շատ հոգեբանական գրքեր: Ինչպես դաստիարակել երեխաներին,ինչպես անել,որ քույրերն ու եղբայրները իրար սիրեն ու հաշտ լինեն: Կարդում եմ անգլերեն գրքեր, որ լեզուն չմոռանամ: Գրքի ընթերցանությունը պետք է ինչ-որ օգուտ տա՝իմ առօրյա խնդիրները լուծելու համար:

-Թատերական ներկայացումներ դիտել սիրո՞ւմ եք,թե՞ Դուք էլ այն կարծիքին եք,որ կյանքն ինքնին թատրոն է:

-Թատրոն շատ եմ սիրում,հաճախում եմ, սակայն ոչ այնքան հաճախ,որքան կցանկանայի:Կյանքի թատրոնը նույնպես սիրում եմ և շատ լավ եմ վերաբերվում կյանքի իրարանցումներին: Ձանձրալի և միանվագ կյանքը ինձ համար չի:

-Ի վերջո՝ գեղեցկությունը կփրկի՞ աշխարհը...

-Եթե գեղեցկություն ասելով ենթադրենք ներքին գեղեցկությունն ու բարությունը,ապա անպայման:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

 

 

դիտվել է 37004 անգամ

Այս թեմայով

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)