Երևան
17 / Հուլիս / 2019

Ջանանք ճանաչել ու վերացնել այս անպիտան խոտերը, որոնք առանց ցույց տալու էլ շատ լավ երևում են

Ղևոնդ Ալիշան, «Ազգի պակասության կամ կատարելության մասին»

հայ ազգը լավ հատկություններ ունի, ուրիշ ազգերն էլ ունեն: Եթե այդ ազգերը պակասություններ ունեն, հայն էլ ունի: Որովհետև ազգը ասվածը պարտեզի է նման, որտեղ հնարավոր չէ՝ վատ, անօգուտ խոտ չբուսնի: Հարցը սա է, թե ո՞րն է ավելի շատ մոլախոտով լցված: Հայտնի է, որ ավելի անտեր, անմշակ թողնված պարտեզում, եթե նույնիսկ հողը լավն է, բայց դարմանող ձեռքեր չունի, կարող է բոլորովին անպիտան խոտերով պատվել և ծածկել ու խեղդել օգտակար բոլոր բույսերին: Շարունակական կրթությունն է, որ ազգերին ավելի է ծաղկացնում, քան անխնամ թողնված բնական ձիրքը:

Ունեցե՞լ ենք արդյոք մենք կամ ունե՞նք շարունակական կրթություն: Ուրեմն լռությամբ և արդար ցավով խոստովանենք, որ մեր մեջ էլ պակասություններ կան, որ մենք շատ հետ ենք մնացել, որ պակասություն անունը մեզ համար անտանելի է, բայց ավելի զզվելի է լինելու դրա հետևանքը: Ջանանք ճանաչել ու վերացնել այս անպիտան խոտերը, որոնք առանց ցույց տալու էլ շատ լավ երևում են:

դիտվել է 4472 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Ուշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Տեսանյութ. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամենահետաքրքիր պահերը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է