Երևան
10 / Դեկտեմբեր / 2019

Ողբերգական ավտովթարից տուժած երեխաները քույր ու եղբայր են. մանրամասներ

Գիշերը` 01։30-ի սահմաններում, մարմնական տարբեր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած քույրն ու եղբայրը՝ 4-ամյա տղան և 7–ամյա աղջիկը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

Նա նշեց, որ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում․ «Տղան ունի գլխի և ճակատի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, իսկ աղջկա մոտ առկա է սուբտուրալ հեմատոմիա, ունի նաև թոքի սալջարդ: Երկուսի վիճակն էլ կայուն է, երեխաները գիտակից վիճակում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Դերձյանը:

Նրա խոսքով՝ երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ, բուժման պրոցեսն ընթացքի մեջ է, իսկ դուրս գրվելու մասին դեռևս խոսք չկա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին, ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վարորդներից Գուրգեն Ս.-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ժամեր անց գիտակցության չգալով, մահացել է, իսկ նրա ուղևոր Ժորա Ա.-ն, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին` շտապօգնության ավտոմեքենայի մեջ։


Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, որը, մեծ արագությամբ ընթանալով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին, իսկ Nissan-ի մեջ եղել է մի ամբողջ ընտանիք, որոնք մեկնում էին Վրաստան՝ ամառային հանգստի։

դիտվել է 75266 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Որտե՞ղ կդիմավորի Ամանորը՝ Ռոբերտ Քոչարյանը

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին