Երևան
24 / Օգոստոս / 2019

«Չենք վախենում պարոն բռնապետ». Ոստիկանությունն ազատ արձակեց Սոնա Աղեկյանին եւ մյուս քաղաքացուն

Ոստիկանությունն ազատ արձակեց քաղաքապետարանի մոտից բերման ենթարկած Սոնա Աղեկյանին եւ մյուս քաղաքացուն, որոնք աղբով լի տոպրակ էին բերել եւ ցանկանում էին դնել քաղաքապետարանի շենքի մոտ:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ իրենց բերման ենթարկելն անիմաստ էր եւ ոստիկանությունն ապօրինի գործողություններ էր կիրառում իրենց հանդեպ:


«Մենք որեւէ քայլ չենք արել, որի համար անհրաժեշտ էր բերման ենթարկել»,-ասաց Աղեկյանը:

Նա հիշեցրեց, որ 2017 թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանիում տեղի ունեցած դեպքը. «Երբ Սերժի բռնապետական համակարգի ժամանակ Երեւանի ավագանու նիստերի դահլիճում մենք Նուբարաշենի խճուղուց բերված կոյուղաջրերը տարանք եւ ցուցադրեցինք Երեւանի այն ժամանակվա ավագանու ՀՀԿ-ական ոհմակին: Այն ժամանակ անգամ ՀՀԿ-ական ոհմակը չմտածեց, որ կարելի է որեւէ մեկին բերման ենթարկել:

Ոստիկանության ապօրինի գործողությունները գալիս են հուշելու մեզ, որ մենք այժմ ունենք դիկտատորական ռեժիմ: Նիկոլ Փաշինյանը վախենալով ձեռքերը գցել է փրփուրներից եւ դիկտատորի պես ասում է՝ այստեղ իշխանությունը միահեծան է, ով կնկատի թերությունները եւ կփորձի բարձրձայնել, նրա դեմը կառնենք ապօրինի գործողություններով՝ օգտագործելով օսիպյանական ոստիկանական ջոկատները:

Չենք վախենում պարոն բռնապետ, մենք գալիս ենք պայքարելու մինչեւ վերջ: Մենք կստիպենք, որ քաղաքապետը կատարի իր պարտավորությունները»,-հայտարարեց Աղեկյանը՝ հավելելով, որ իրենց գործողություններում որեւէ բռնարարք չի եղել:

դիտվել է 10974 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հույով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին